Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տոմաշ Պերնիցկին: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել նրան՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը և դեսպան Պերնիցկին երկուստեք գոհունակությամբ են խոսել վերջին տարիներին դինամիկ զարգացող հայ-չեխական հարաբերությունների մասին, դրա վկայություններից մեկը համարելով ս.թ. […]