20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2014

Մարտական հենակետում սպա է մահացել

Մարտի 31-ին հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել 1987 թվականի ծնված ավագ  լեյտենանտ Հարություն Գառնիկի Սաֆարյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Պաշտպանության բանակը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Հ. Սաֆարյանի ընտանիքի […]

Սերգեյ Բեզռուկովը` Քեսաբի մասին

Ռուս հայտնի դերասան Սերգեյ Բեզռուկովը Թվիթերի իր էջում գրառում է արել Քեսաբի դեպքերի մասին` ցավակցելով հայ ժողովրդին: “40 օր էլ չի անցել Ուկրաինայի Մայդանի ողբերգությունից, իսկ աշխարհում կրկին ողբերգություն է… Ողբերգություն Քեսաբում… Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին”,- գրել է նա:

Վանաձորում երիտասարդ կինը միանգամից 7 երեխա է ունեցել. Lorinews.am

Lorinews.am-ի տեղեկություններով այս գիշեր՝ ժամը 04:00-ի սահմաններում Վանաձորի ծննդատանը 32-ամյա կինը լույս աշխարհ է բերել միանգամից 7 երեխայի՝ 4 տղա և երեք աղջիկ: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատել են Վանաձորի ծննդատնից, նշելով, որ երեխաները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման ճանապարհով, նրանց ու մոր վիճակը կայուն է: Երեխաներից ամենափոքրը 1.700 կգ է կշռում, ամենամեծը՝ […]

”Երկուշաբթի պառլամենտում սկսվելու է նախագահի իմպիչմենտի գործընթացը”

Հումորի և երգիծանտի օրվա հետ կապված քաղաքականության մասին հումորային գրառում է արել օգտատեր Սուրեն Սուրենյանցը: ”ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անխնա քննադատության ենթարկեց նախագահ Սարգսյանի ավազակապետական քաղաքականությունը, հայտնեց, որ նա հեռացված է կուսակցության շարքերից՝ հավելելով, որ երկուշաբթի պառլամենտում սկսվելու է նախագահի իմպիչմենտի գործընթացը։ՀՀԿ կոալիցիոն գործընկերը՝ ՕԵԿ–ը, հայտարարեց, թե դառնում է արմատական ընդդիմություն։ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա […]

Ապրիլի 1-ը հիշարժան օր է

Այսօր Հումորի և երգիծանքի օրն է: 2006 թվականին ՀՀ կառավարությունը ապրիլի 1–ը պետականորեն ճանաչել է որպես Հումորի և երգիծանքի օր: Սակայն ապրիլի 1-ը հայտնի է ոչ միայն որպես Հումորի օր, այլ այսօր է ծնվել սիրված դերասան Խորեն Աբրահամյանը: Օրը հիշարժան է նաև կինոյի համար. 1967 թ-ին Մոսկվայում առաջին անգամ ցուցադրվել է ”Կովկասի գերուհին” , իսկ 1976 թվականին  Սթիվ Ջոբսը և Սթիվ […]

Արթուր Աբրահամը կհովանավորի պարսկական ընձառյուծի խնամքը/ֆոտո/

WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը իր վրա է վերցեր պարսկական Լեդի Շիվա ընձառյուծին: Բնության մեջ այդ կենդանիները գտնվում են վտանգի մեջ: Բեռլինյան կենդանաբանական այգին բազմացնում է այդ կենդանատեսակը: ”Ես ցանկանում էի աջակցել Բեռլինի կենդանաբանական այգուն` փրկելով ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիներին”,-գրել է Աբրահամը Facebook-ի իր էջում:

Փոխհրաձգություն Կիեւի կենտրոնում. կան վիրավորներ /վիդեո/

Երեկ երեկոյան Կիեւի կենտրոնում` “Մաֆիա” ռեստորանի մոտ, փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով երեք մարդ է վիրավորվել, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Հաղորդվում է, որ վիրավորների թվում են Կիեւի քաղաքային վարչակազմի ղեկավարի տեղակալ Բոգդան Դուբասը եւ եւս երկու հոգի:  Կրակողը “Պրավի սեկտոր”-ի ազգայնականներից է եղել, թեեւ շարժումը հերքել է իր մասնակցությունը փոխհրաձգությանը:  Պարզվել է, որ ակտիվիստը հարբած […]

Գոնե ապրիլի 1-ին չխաբենք իրար

Գրող, թարգմանիչ, հրատարակիչ-խմբագիր Վաչագան Սարգսյանը հետաքրքիր մոտեցում ունի ապրիլի 1-ի՝ ՛՛խաբելու օրվա՛՛ հետ կապված:  “Եկեք գոնե ապրիլի մեկին չխաբենք իրար: Տարվա բոլոր օրերին խաբում ենք, ատում, իրար միս ուտում: Թող այս մի օրն էլ ծուռ նստենք՝ շիտակ խոսենք: Եթե գոնե այս մի օրն էլ չխաբենք իրար, ապա, կարծում եմ, մենք հույս կունենանք, լույս կունենանք, գազ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի