24 Հունվարի, Saturday, 2026
KFC

Փոխհրաձգություն Կիեւի կենտրոնում. կան վիրավորներ /վիդեո/

Երեկ երեկոյան Կիեւի կենտրոնում` “Մաֆիա” ռեստորանի մոտ, փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով երեք մարդ է վիրավորվել, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Հաղորդվում է, որ վիրավորների թվում են Կիեւի քաղաքային վարչակազմի ղեկավարի տեղակալ Բոգդան Դուբասը եւ եւս երկու հոգի:  Կրակողը “Պրավի սեկտոր”-ի ազգայնականներից է եղել, թեեւ շարժումը հերքել է իր մասնակցությունը փոխհրաձգությանը:  Պարզվել է, որ ակտիվիստը հարբած է եղել:

Կատարվածի առնչությամբ Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը “Պրավի սեկտոր”-ի գործունեությունն արգելափակելու մասին որոշում է կայացրել: Նրանք նախօրեին զինվելով` հավաքվել են “Դնեպր” հյուրանոցում, սակայն այսօր առավոտյան լքել են հյուրանոցի տարածքը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ