05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

”Երկուշաբթի պառլամենտում սկսվելու է նախագահի իմպիչմենտի գործընթացը”

Հումորի և երգիծանտի օրվա հետ կապված քաղաքականության մասին հումորային գրառում է արել օգտատեր Սուրեն Սուրենյանցը:

”ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անխնա քննադատության ենթարկեց նախագահ Սարգսյանի ավազակապետական քաղաքականությունը, հայտնեց, որ նա հեռացված է կուսակցության շարքերից՝ հավելելով, որ երկուշաբթի պառլամենտում սկսվելու է նախագահի իմպիչմենտի գործընթացը։
ՀՀԿ կոալիցիոն գործընկերը՝ ՕԵԿ–ը, հայտարարեց, թե դառնում է արմատական ընդդիմություն։
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանական ամբիոնից վերջապես հայտարարեց, որ իրենց կուսակցությունն ընդդիմություն է։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ երկրում քաղաքական իրավիճակ է փոխվել։ ”Մեզ հաջողվեց Սերժ Սարգսյանին պոկել իշխանության բուրգից”,–ասաց Զուրաբյանը՝ Սարգսյանին առաջարկելով դառնալ ՀԱԿ անդամ։
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ դաշնակցության մարտական ջոկատները՝ ընկեր Կարոյի հրամանատարությամբ, մարտեր են մղում Քեսաբի մոտակայքում։
”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատմական հայտարարություն արեց՝ ավետելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հասցրել է բարևել միանգամից տաս հազար քաղաքացու, երթուղայինի պատուհանից ժպտացել է ևս երեք հազար մարդու”։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ