Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովին

Ապրիլի 2-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված “Պաշտպանելու պատասխանատվությունը” խորագրով միջազգային համաժողովին, որը կազմակերպվել էր Բելգիայի արտգործնախարարության կողմից՝ Ռուանդայում թութսիների ցեղասպանության 20-րդ տարելիցի կապակցությամբ։ Համաժողովին ներկա էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը, մի շարք այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, շուրջ երեք տասնյակ երկրների արտգործնախարարներ, այլ բարձրաստիճան […]