08 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները

Ապրիլի 1-ից վերագործարկվել են մայրաքաղաքում առկա շուրջ 2135 ցայտաղբյուրները: Նշենք, որ դեռևս 2012թ.-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մշակված համալիր ծրագրի շրջանակում մայրաքաղաքում մեկնարկեց ցայտաղբյուրների բարեկարգման և վերագործարկման ծրագիրը: Երևանի հավերժության ինքնատիպ այդ խորհրդանիշները բարեկարգելու և շահագործելու նպատակով հաշվառվեցին կենտրոնական, երկրորդական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրները, ինչն էլ հնարավորություն տվեց համալիր բարեկարգման ծրագրի արդյունքում պատշաճ տեսքի բերել տարիներ շարունակ անուշադրության մատնված, ինչպես նաև իրենց նպատակային նշանակությունը կորցրած այդ կառույցները: Ծրագրի իրականացման արդյունքում վերանորոգվեցին և  վերագործարկվեցին մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները: Երևանի համաչափ զարգացման համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ցայտաղբյուրների համալիր բարեկարգման ծրագրում ներառվեցին նաև բակային տարածքները: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ