29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մի քիչ վիճելի է. Գալուստ Սահակյանը` Գագիկ Հարությունյանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի կարծում, որ Սահմանադրական դատարանի նախագահն ու մյուս անդամները նիստի ընթացքում փորձում էին իրենց հարցերով ճնշել պատասխանող կողմ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին: ”Դատական նիստ է, չեմ կարծում, որ հարցադրումները ճնշելու իմաստ ունեն, ավելի շատ հարցադրումներն այնպիսին են, որ հնարավորինս ավելի շատ բացահայտելի ու հասկանալի լինի հանրությանը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությանյանի` պատգամավորներին ուղղված հորդորին, թե պետք է աշխատանքի գնալ, մասնակցել ԱԺ նիստերին, ապա Սահակյանը շեշտեց. ”Գիտեք` այստեղ մի քիչ վիճելի է, որովհետև ըստ էության Սահմանադրության նորմը հետևյալն է, եթե պատգամավորը, խոսքը վերաբերում է նիստերին, կեսից ավելիին չի մասնակցում, նոր այստեղ խնդիր է առաջանում պատգամավորի հետագա գործունեության համար:

Սահմանադրությամբ` ինքը պատգամավորն է որոշում իր գործելակերպը, բայց դա չպիտի գերազանցի նիստերի կեսից ավելին, առավել ևս երբ որ նիստը բոյկոտվում է, կանոնակարգ- օրենքը նաև այդ խնդիրն է լուծում` նախապես այն խմբակցությունը կամ այն անձերտը, որոնք նիստին չպիտի մասնկացեն կամ հայտարարում են բոյկոտ, տեղյակ են պահում, որը կատարվել է մշտապես”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ