19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ով է մեծ ներդրում ունեցել Տեր-Պետրոսյանի հրաժարականի գործում. 168 ժամ

ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը ժամանակին մեծ ներդրում է ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի գործում: ՛՛168 ժամի՛՛ թղթակցին տված հարցազրույցում այսպիսի ուշագրավ բացահայտում է արել ՀՀ առաջին նախագահի նախկին խորհրդական (1991-97 թթ.), ժամանակին ղարաբաղյան բանակցությունների առանցքային մասնակիցներից Ժիրայր Լիպարիտյանը: Անդրադառնալով Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Պայետի հետ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Նուլանդի վերջին սկանդալային հեռախոսազրույցին՝ Լիպարիտյանն ասել է. ՛՛Նուլանդը հին դեմք է: Մեր ժամանակ բանակցությունների էր եկել Հայաստան:

Վիկտորիա Նուլանդն այն մարդկանցից է, ով 1997-1998 թվականներին մեծ աշխատանք է կատարել Հայաստանի ներքին հարցերում: Նա մեծ ներդրում ուներ Տեր-Պետրոսյանի հրաժարականի մեջ: ԱՄՆ-ը դեմ էր Տեր-Պետրոսյանին: Այն ժամանակ ԱՄՆ-ի դեսպան Փիթեր Թոմսոնն ամեն ինչ արեց օժանդակելու համար ընդդիմությանը, նրան հրելու համար դեպի ծայրահեղություն և երկար ժամանակ աշխատում էր, որ Տեր-Պետրոսյանը փոխարինվի՛՛,- պատմել է թերթի զրուցակիցը`  ընդգծելով, որ դա իր անձնական մեկնաբանությունն է:

Ժիրայր Լիպարիտյանի խոսքերով` ամերիկացիներին Հայաստանում անհրաժեշտ էր մարդ, ով անկախ չէր մտածում և իրենց պարտք էր, իսկ Տեր-Պետրոսյանն իրենց պարտք չէր:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ