05 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Կարիմ Մասիմովը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին՝ Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել նորանոր ձեռքբերումներ եւ հաջողություններ այդ կարեւոր եւ պատասխանատու առաքելության իրականացման գործում:

Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով  կհաջողվի ապահովել Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ համագործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը:

Իր հերթին, վարչապետ Աբրահամյանը եւս շնորհավորել է Կարիմ Մասիմովին՝ Ղազախստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:  

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ