25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում իրավիճակը լարված է. Կասպշիկ

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ադրբեջանական Trend գործակալությանը ասել է, որ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում իրավիճակը լարված է: Նա նշել է, որ այդ մասին վկայում են Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների և ռազմական կառույցների հաղորդագրությունները, տեղեկացնում է Trend-ը։

Նա ասել է, որ այդ տեղեկություններում հաղորդվում է փոխհրաձգության բազմաթիվ դեպքերի և ավելի լուրջ խախտումների մասին, որոնք հանգեցնում են կորուստների:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հետևողականորեն փորձում են հակամարտող կողմերին նոր գաղափարներ ներկայացնել՝ կարգավորման գործընթացն առաջ տանելու համար։ Բոլոր ջանքերն ուղղված են հակամարտության կարգավորմանն ու լարվածության թուլացմանը։ Մենք պարբերաբար այցելում ենք այն տարածքներ, որոնք տուժել են հակամարտության ընթացքում՝ ԵԱՀԿ գործող նախագահին և Մինսկի խմբի համանախագահներին նոր տեղեկություններ հաղորդելու նպատակով»,-ասել է նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ