16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Թուրքիայի ինքնուրույն քաղաքականությունը չի ողջունվում Արեւմուտքում. թուրքագետ

Թուրքագետ Կարեն Սիրունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, պատահական չի համարում, որ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում շրջանառության մեջ բանաձեւեր են դրվել քեսաբահայության եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նա նշել է, որ երկու կողմերին հուզում է քեսաբահայության խնդիրը, եւ Եվրոպայում ու ԱՄՆ-ում բավական ինտենսիվ ձևով սկսել են ուշադրություն դարձնել Հայոց ցեղասպանությանը:

«Եվրոպայի խորհրդում քեսաբահայության վերաբերյալ շրջանառության մեջ դրված բանաձեւը վկայում է այն մասին, որ Թուրքիայի ինքնուրույն, անկախ քաղաքականությունը չի ողջունվում Արեւմուտքում»,- ասել է թուրքագետը:

Կ. Սիրունյանը նշել է նաեւ, որ Ցեղասպանության ճանաչման հարցում մենք պետք է դիմենք կոնկրետ քայլերի, պետք է կատարենք շահերի համադրում.

«Պետք է հաշվի առնել անցյալի մեր թերացումները և թույլ չտալ այն սխալները, որոնք մենք թույլ ենք տվել անցյալում: Մենք դեռևս չենք մշակել ընդհանուր ռազմավարություն, ծրագրված գործողությունների ցանկ: Պետք է ամեն ինչ դրվի պետական մակարդակի վրա, պետք է համադրել Սփյուռք-Հայաստան դիրքորոշումները»,- ասել է նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ