25 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2014

ԲՀԿ-ական Դավիթ Քոչարյանի արձանագրությունը ԿԸՀ-ը չի ստացել

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չի ստացել թիվ 25 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Դավիթ Քոչարյանի մանդատից հրաժարվելու դիմումը: “Ընթացակարգն այնպիսնն է, որ Ազգային ժողովն է ուղակում համապատասխան արձանագրություն՝պատգամավորի լիազաորությունները վաղաժամկետ դադարած համարելու մասին: “,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Նշենք, որ թիվ 25 ընտրատարածքը ընդգրկում է Ծաղկաձոր, Հանքավան եւ  Հրազդան քաղաքները, Աղավնաձոր, […]

ԵԱՀԿ ներկայացուցիչները ժամանել են Ուկրաինա

ԵԱՀԿ 6 ներկայացուցչից բաղկացած խումբը ժամանել է Ուկրաինա` տեղի պաշտպանության նախարարության ու արտաքին քաղաքական գերատեսչության հրավերով: Դիտորդները Ուկրաինայում կանցկացնեն 6 ամիս, գրում է lenta.ru-ն: ԵԱՀԿ առաքելության կազմում ընդգրկված են Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Վրաստանի, Չեխիայի եւ Շվեդիայի ներկայացուցիչները։

Ի՞նչ է նախատեսված Խաչիկ Ասրյանի համար նոր կառավարությունում. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի հարցերին պատասխանել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, “Հայոց արծիվներ” հայրենասիրական ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ասրյանը: Ներկայացնում ենք մեկ հատված: –Ո՞ւմ եք տեսնում Հայաստանի ապագա կառավարությունում: -Եթե կարճ ասեմ, լավագույներիններին, այսինքն՝ ազնիվներին, աշխատասերներին, փորձառուներին: -Պարոն Ասրյան, չափից դուրս համարձակ եւ անձնավորված դիրքորոշում չե՞ք հայտնում: -Ավելի քան վստահ եմ, որ ավարտվել են մութ պադվալներում “մուտիլովկաներ” […]

Որն է ավելի նախընտրելի

”Կապ չունի: Ավելի լավ է ժողովրդի համար, երբ որ աշխատում են, ավելի վատ է, երբ որ ոչ մի բան չեն անում”,-պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե հասարակության համար որն է ավելի նախընտրելի կոալիցիոն Կառավարությունը, թե ոչ, ասաց քաղ.տեխնոլոգ Կարեն Քոչարյանը: ”Կապ չունի` կոալիցիա է, կոալիցիա չէ, արհեստավարժներ են, մոնոկուսակցական է, էական չէ, կա կամ աշխատող կամ չաշխատող […]

50 եվրոյով՝ Մոսկվա. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Ռուսաստանյան Utair ավիաընկերությունը ապրիլի 21-ից սկսում է նոր միջազգային չվերթ իրականացնել՝ Երեւան -Մոսկվա-Երեւան երթուղիովՏոմսի նվազագույն արժեքը թռիչքից ավելի քան 3 օր առաջ գնելու դեպքում մի կողմ չվելու համար կկազմի 49 եվրո, թռիչքից մինչեւ 3 օր ժամկետում գնելու դեպքում 69 եվրո: Նշենք, որ այս ուղղությամբ թռիչքի տոմսերը երբեք այդքան ցածր չեն եղել: Մանրամասներւը […]

”Փյունիկը” դուրս եկավ գավաթի եզրափակիչ

Երեւանի ”Փյունիկը” դուրս եկավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ: Կիսաեզրափակիչ պատասխան խաղում ”Փյունիկը” սեփական հարկի տակ հյուրընկալեց ”Միկային”: Առաջին հանդիպումն ավարտվել էր ”Փյունիկի” հաղթանակով` 1-0 հաշվով: Պատասխան հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով: Գոլերն իրենց հաշվին գրանցեցին Պապիկյանը եւ Գեւորգյանը:

Դաշնակցությանը՝ նախարարական պորտֆելներ. Ժողովուրդ

“Ժողովուրդի” տեղեկություններով, մինչեւ ապրիլի 18-ն ՀՅԴ ԳՄ ժողովը պաշտոնապես կորոշի Դաշնակցության դիրքորոշումը, արդեն իսկ կուսակցությունը տվել է իր համաձայնությունը մաս կազմելու կոալիցիային, ստանալով երկու նախարարական պորտֆել՝ առաջարկելով Լեւոն Մկրտչյանի եւ Արծվիկ Մինասյանի թեկնածությունները։ Սակայն ՀՅԴ շարքերում այս առումով տարակարծություններ կան, քանզի դաշնակցականների մի մասը ցանկանում է նախարարական աթոռին տեսնել Դավիթ Լոքյանին։ Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Դատական դեպարտամենտի գործը կլինի դատարանում. Հրապարակ

Մոտ մեկ տարի առաջ մեծ աղմուկ բարձրացած Դատական դեպարտամենտի չարաշահումների գործը մոտենում է ավարտին: “Հրապարակ”-ը հիշեցնում է, որ խոսքը պետբյուջեից յուրացված միլիոնների մասին է, դեպարտամենտի ղեկավարությունը ամիսներ շարունակ մեռյալ հոգիներ էր պահել եւ նրանց աշխատավարձերը ստացել: Մեղադրյալների մի մասը չի ընդունում իրենց մեղքը: Շարունակություը թերթի այսօրվա համարում:

ԲՀԿ-ի մաղթանքը նոր վարչապետին. Առավոտ

“Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը երեկ “Առավոտ”-ի հետ զրույցում պարզաբանել է ԲՀԿ մոտեցումը նոր ձեւավորվող կառավարությանը՝ վերահաստատելով, որ ԲՀԿ օրակարգում կոալիցիա մտնելու հարց դրված չէ: Նորանշանակ Հովիկ Աբրահամյանին էլ ԲՀԿ-ն մաղթում ենք իրապես ժողովրդի խնդիրներին եւ սպասումներին համահունչ ծրագրերի մշակում եւ իրականացում:   Ավելի մանրամասն թերթի ասյօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի