25 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2014

ԲՀԿ պատգամավորը տեղյակ չէ Դավիթ Քոչարյանի որոշումից

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը տեղյակ չէ, թե իրենց խմբակցության անդամ Դավիթ Քոչարյանը դուրս է եկել խմբակցությունից կամ կուսակցությունից, թե ոչ: ”Ես չգիտեմ դուրս է եկել, թե չէ, քաղաքական գործընացներ են”,-նշեց Խաչատրյանը: Հիշեցնենք, որ երեկ Քոչարյանը դիմում էր ներկայացրել մանդատը վայր դնելու մասին: Ըստ լուրերի` նա նաև կուսկացությունից է  դուրս գալու:

Սիրիահայ ընտանիքները՝ քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը: 2014 թվականի առաջին եռամսյակում քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության կողմից սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում համապատասխան օժանդակություն է ցուցաբերվել հարյուրավոր սիրիահայերի: Մասնավորապես կենցաղային իրեր, հագուստեղեն, գրենական պիտույքներ են տրամադրվել 228 ընտանիքի: Պարենային աջակցություն է ստացել 64 ընտանիք, ևս 47-ին տրամադրվել […]

Վիրավոր ազատամարտիկը 4 երեխաների հետ կգիշերի Նախագահականի դիմաց

Նստացույց նախագահականի դիմաց: Չորս երեխաների և կնոջ հետ այսօր առավոտից Նախագահական նստավայրի դիմաց անժամկետ  նստացույց է հայտարարել վիրավոր ազատամարտիկ Հակոբ Թադևոսյանը: 2006 թվականից ազատամարտիկը հերթագրվել է Պաշտպանության նախարարությունում՝ բնակարան ստանալու համար, սակայն առ այսօր անտուն է: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Հակոբի կինը՝ Անահիտ Բաղմանյանը նշեց, որ ամուսինը Ղարաբաղյան պատերազմից հետո յոթ անգամ վիրահատություն է տարել: […]

ԲՀԿ-ի օրակարգում նախագահի հրաժարականի հարց չկա

”Ես չեմ կարծում, որ քառյակը ճաք է տվել, կապրենք, կտեսնենք, բայց ինչ է նշանակում ճաք: Ժողովրդին քառյակը չի տանում, այլ ժողովուրդն ընտրել է քառյակին իր ձայնը բարձրացնելու”,-այսօր ասուլիսում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը` պատասխանելով հարցին, թե համաձայն է, որ ոչ իշխանական քառյակը ”ճաք” է տվել: Խաչատրյանը նշեց, որ քառյակն իր առաջին քայլն արդեն […]

Յուրա Մովսիսյանի գոլը՝ լավագույն հնգյակում/վիդեո/

Чемпионат.com-ը ներկայացրել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի լավագույն գոլերի հնգյակը։ Երկրորդ տեղում է հայտնվել Մոսկվայի ”Սպարտակի” եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի գոլը ”Կռիլյա Սովետովի” դեմ խաղում։ Լավագույն գոլի հեղինակ է դարձել ”Զենիթի” հարձակվող Հալկը։ Հիշեցնենք, որ Մովսիսյանի գոլը հաղթանակ պարգեւեց ”Սպարտակին” 1-0 հաշվով:

Սեյրան Օհանյանը վերանշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Միլիոնատեր-հանցագործը փոխել է արտաքինը, որպեսզի չբռնվի

Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է 57-ամյա ազգությամբ չեչենի, ով հետախուզվում էր մեծ չափի խարդախություն կատարելու համար: Նա կեղծ փաստաթղթերով բանկից մեծ գումար է վերցրել` 89 միլիոն ռուբլի: Երբ ոստիկանները բացահայտել են եւ հետախուզում հայտարարել տղամարդու նկատմամբ, նա դիմել է պլաստիկ վիրաբույժի օգնությանն ու փոխել արտաքինը, գրում է ИТАР-ТАСС-ը: Նա նաեւ այլ անձնագիր է ստացել, սակայն ոստիկաններին […]

Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել է

  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ստորագրել է հրամանագիր. Է. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2014թ. Ապրիլի 15 Երևան 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի