29 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վիրավոր ազատամարտիկը 4 երեխաների հետ կգիշերի Նախագահականի դիմաց

Նստացույց նախագահականի դիմաց: Չորս երեխաների և կնոջ հետ այսօր առավոտից Նախագահական նստավայրի դիմաց անժամկետ  նստացույց է հայտարարել վիրավոր ազատամարտիկ Հակոբ Թադևոսյանը: 2006 թվականից ազատամարտիկը հերթագրվել է Պաշտպանության նախարարությունում՝ բնակարան ստանալու համար, սակայն առ այսօր անտուն է:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Հակոբի կինը՝ Անահիտ Բաղմանյանը նշեց, որ ամուսինը Ղարաբաղյան պատերազմից հետո յոթ անգամ վիրահատություն է տարել: Նրա առողջական վիճակը բավականին անմխիթար է.”Փոքր երեխես 2 տարեկան է, մեծս՝ 10 տարեկան: Բոլոր երեխեքս ուրիշի տներում են ծնվել: Ահավորա……..վարձով էինք ապրում, փողն ուշացրինք տանտերը դուրս հանեց: Մենք էլ գնալու տեղ չունենք, մնալու ենք ստեղ: Ինչ կլնի՝ կլնի”:

Անահիտը նշեց, որ վիրավորվածության համար ամուսինը ընդհամենը 17 հազար դրամ թոշակ է ստանում: Ընտանիքը բնակվում է Հրազդան քաղաքում, որտեղ նաև Անահիտի փոխանցմամբ աշխատանք գտնելու խնդիր կա.”Առողջները գործ չեն ճարում, ուր մնաց հաշմանդամը”,-հավելեց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ