22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2014

Նախկին առաջին տիկինը սիրավեպ ունի /ֆոտո/

Միջազգային լրատվամիջոցները գրում են, որ ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը սիրավեպ ունի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախկին քաղաքացիական կնոջ՝ Վալերի Թրիերվեյլերի հետ։ Պապարացիներին հաջողվել է  78-ամյա դերասանին եւ 48-ամյա հաղորդավարուհուն նկարել միասին, տեղեկացնում է segodnya-ն: Իսպանական La Vanguardia թերթը հրապարակել է նրանց լուսանկարը, որտեղ Փարիզի փողոցներից մեկում Դելոնը գրկում է Թրիերվեյլերին, իսկ վերջինս ուրախ ժպտում […]

Ոսկու շուկայի աշխատակիցներին ահաբեկե՞լ են. տնօրենը անհասանելի է

Ապրիլի 7-ին Խորենացի փողոցի ՛՛Ոսկու շուկայի՛՛ մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացրել՝ դժգոհելով տաղավարների վարձավճարի թանկացումից: Շուկայի աշխատակիցները թանկացումները պայմանավորում են շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի վերջերս 95 միլիոն պետական տուգանք վճարելու հանգամանքով: Շուկայի աշխատակիցները նշել են, որ իրենք չեն վաստակում այնքան, որպեսզի վճարեն նախատեսված վարձավճարը եւ հայտարարել են, որ բողոքի ալիքը պատրաստ է փոխակերպվել […]

Կարեն Անդրեասյանը ՛՛աչք՛՛ ունի՞ Հրայր Թովմասյանի պաշտոնի վրա

 ՛՛Շրջանառումներն իմ թեկնածության փորձ են շեղել մեզ ավելի կարևոր խնդրից՝ ՄԻՊ խնդրից՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերում վարչապետի թեկնածուի պաշտոնում իր անունի շրջանառությունը, ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: ՛՛Ես հույս ունեմ՝ ով էլ որ լինի, կենտրոնաացած կլինի մեր ոլորտի վրա, բոլորիս կյանքի վրա, այսինքն՝ մարդու իրավունքների պաշտպանության վրա, և նախկին վարչապետին […]

Հայաստան-Ալժիր հանդիպման վայրը փոխվել է

Մայիսի 31-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Շվեյցարիայում ընկերական հանդիպում կանցկացնի Ալժիրի ընտրանու հետ: Նախատեսվում էր, որ խաղը կանցկացվի Ժնեւի ”Ստադ դը Ժնեւ” մարզադաշտում, սակայն ալժիրյան լրատվամիջոցները հաղորդում են, որ որոշվել է հանդիպումը տեղափոխել Սիոն: Սիոնի ”Տերբիյոն” մարզադաշտը տեղավորում է 16 հազար հանդիսական: Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Հայաստանի հավաքականը Երեւանում ընկերական հանդիպում կանցկացնի Իրաքի, իսկ հունիսի 6-ին` […]

ՄԻՊ-ը հորդորեց ուշադրություն չդարձնել պետական մարմինների ՛՛լեզվին տալուն՛՛

Մարդու իրավունքների պաշտպանի այս տարվա զեկույցն ամենածավալունն է: Սրա մեջ ՄԻՊ Կարեն Անդեասյանն անդրադարձել է խնդիներին՝ ըստ գերատեչությունների, առանձնացվել են 25 պետական մարմիններ, որոնց ոլորտներում եղել են խնդիրներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԻՊԱ Կարեն Անդրեասյանը:  Հիշեցնենք, որ վերջին օրերին ՄԻՊ-ը զեկույցներ էր հրապարակել տարբեր նախարարությունների, ՏՄՊՊՀ-ի, ՊԵԿ-ի գործունեության վերաբերյալ: Անդրեասյանը շեշտեց, որ […]

Հովիկ Աբրահամյանը ելույթ ունեցավ Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովում

Ապրիլի 7-ին  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը    Վիլնյուսում` Լիտվայի խորհրդարանի շենքում, մասնակցեց Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովին, որին հրավիրված Էին նաեւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների խորհրդարանների նախագահները: Խորհրդաժողովում ԱԺ նախագահը հանդես եկավ ելույթով` ՙՄիջխորհրդարանական համագործակցությունը Արևելյան գործընկերության երկրների հետ՚ թեմայով : Դիմելով ներկաներին` Հովիկ Աբրահամյանը մասնավորապես ասաց. ՙՎերջին տասնամյակների ընթացքում էապես […]

Խարկովում կրքերը բորբոքվել են. Ավակովը չի անհանգստանում /վիդեո/

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Facebook-ի իր էջում գրել է, որ Խարկովում հակաահաբեկչական գործողություն է անցկացվում, քաղաքի կենտրոնն էլ փակ է, տեղեկացնում է ria.ru-ն: “Խարկովում սկսվել է հակաահաբեկչական գործողություն: Քաղաքի կենտրոնը եւ մետրոյի կայարանները փակ են: Բայց մի անհանգստացեք”,- գրել է նա` նշելով, որ արդեն 70 ձերբակալված կա Խարկովում: Հիշեցնենք, որ նախօրեին ռուսամետ ակտիվիստները […]

“…ինչ ես պզուկներդ մաքրում հայելու վրա, այ պզուկ”. Ժամանակ

Երեկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Զոյա Զաքինյանի նախագահությամբ, սկսվեց մայիսի 15-ին Նոյեմբերյանի N զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով դատական նիստը: “Ժամանակ”-ն է անդրադարձել դատավարությանը: Երեկ ցուցմունք է տվել ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը: Ներկայացնում ենք հատվածներ ցուցմունքից:  “Ինչ էլ որ ասեմ, չի նշանակում՝ Լյուքսի մահվան մեջ եւ Հրաչյայի վիրավորվելու մեջ ես մեղք չունեմ: Ցավում եմ, […]

Երիտասարդին տալ հարուստ ԲՀԿ-ին. Իրավունք

“Իրավունք”-ին հասած լուրերով, Լեւոն Զուրաբյանը գոհ ու տպավորված է ոչ միայն ԲՀԿ-ի ղեկավարության հետ դեմ առ դեմ հանդիպումից, այլ դրանից հետո ԲՀԿ-ի կողմից իրեն տված “ժպտադեմ երիտասարդ” մականունից: Ավելին, Զոհրաբյանի բարգվաճմանը դեմ չի ԼՏՊ-ն, ով կոնգրեսականների շրջապատում հրապարակայնորեն առաջարկել է “ժպտերես երիտասարդ” Զուրաբյանին հանձնել “հարուստ ԲՀԿ-ին”, իսկ “համեստ” կուսակցության շարքերն ընդունել “Կլեոպատրա” Նաիրա Զոհրաբյանին: Շարունակությունը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված