22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2014

Փորձել են ճնշել օմբուդսմենին /վիդեո/

”Բոլոր երկրներում ամեն վատի համար մեղավոր է իշխանությունը”,-այսօր ասուլիսում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը` պատասխանելով հարցին, թե կարծում է, որ երկրում մարդու իարվունքների պաշտպանության ոլորտում եղած խնդիրների համար գործող իշխանությունն է մեղավոր: Միևնույն ժամանակ օմբուդսմենը նշեց, որ պետք է հասկանալ, որ համեմատելով այլ երկրների, օրինակ` Հունգարիայի հետ, կարող ենք միանշանակ ասել, որ մարդու իրավունքների […]

Վարչապետի փոփոխությամբ Հայաստանում որեւէ բան չի փոխվի. Պ. Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ վարչապետի փոփոխությամբ Հայաստանում որեւէ բան չի փոխվի եւ պետք չէ ոգեշնչվել վարչական կադրային փոփոխությամբ. “Հայաստանին պետք են փոփոխություններ, բայց վարչապետի եւ կառավարության փոփոխությունը անպտուղ գործ է: Դրա հետ կապված ընդդիմադիրների ճիգերը ոչ այլ ինչ են, քան հանրության ուշադրությունը կարեւոր հարցերից շեղելու եւ խորհրդարանում […]

Վարչապետի հարց չի՞ քննարկվի այս հինգշաբթի

ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստ է հրավիրել հինգշաբթի՝ ապրիլի 10-ին: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց  ՀՀԿ կազմակերպչական գծով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը՝ նշելով, որ խորհրդի նիստ նշանակված չէ: Մեր դիտարկմանը, եթե խորհրդի նիստ հրավիրված չէ, նշանակում է արդյոք, որ վարչապետի թեկնածություն չի քննակվելու՝ Թադեւոսյանն ասաց. “Բնականաբար, կուսակցության կանոնադրությամբ քաղաքական պաշտոններում հանրապետականները […]

Մայրաքաղաքի խաչմերուկների լուսացույցները կահավորվում են ձայնաազդանշանային համակարգերով

Տեսողական խնդիրներ ունեցող հետիոտների համար Երևանում անվտանգ անցուդարձ ապահովելու նպատակով մայրաքաղաքի խաչմերուկների լուսացույցները հետզհետե համալրվում են հատուկ ձայնաազդանշանային համակարգերով: Հանրապետության հրապարակից դեպի Ամիրյան և Նալբանդյան փողոցներ, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտա տանող բանուկ խաչմերուկների հետիոտնային անցումներն արդեն իսկ կարգավորվում են այդպիսի հատուկ համակարգերով, ինչը տեսողական խնդիրներ ունեցող հետիոտներին հնարավորություն է տալիս տեղեկանալու լուսացույցի լուսային կանաչ […]

”Փարոս” ռեստորանի տարածքը քաղաքապետարանը կբարեկարգի

“Հաջորդ խնդիրը Երևանում կանաչապատումն է, չնայած այս տարվա ծրագիրը, որը աննախադեպ է իր ծավալի մեջ նպատակ ունի ավելացնել հանգստի գոտիների թիվը Երևանում: Պիտի ունենանք նոր ստեղծված պուրակային հանգստի գոտիներ, որը զբաղեցնելու է քսանհինգ հեկտար տարածք”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, որ նկատեց, որ Երևան քաղաքը արդեն պատված է կակաչներով: Անդրադառնալով ոռոգման […]

Հովիկ Աբրահամյանը գործունյա է, բայց…

”ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գործունյա է, իր հատկանիշներով գուցե շատ ավելի առաջ, բայց ի՞նչ է նա փոխելու: Ինքն ունի՞ ծրագրեր, որոնք ՀՀԿ-ում չեն ներկայացվել մինչև հիմա, եթե նա ծրագրեր ուներ, չէր ներկայացնում ՀՀԿ-ի ներսում, ապա սպասում է վարչապետ դառնար, որ նոր   փոփոխություններ աներ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Ազգային անվտանգություն” կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը` անդրադառնալով լուրերին, […]

Ականի պայթյունից ադրբեջանցի 3 զինծառայող է մահացել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է տարածել, համաձայն որի` երեկ, ժամը 22.30-ի շրջաններում Ֆիզուլիի մոտակայքում ականի պայթյունից զոհվել է 3, վիրավորվել 6 զինծառայող, գրում է РИА Новости-ն։ Զոհերից մեկը կապիտան է, իսկ մնացած զոհերն ու վիրավորները՝ շարքայիններ։ Վիրավորներից մեկի վիճակը ծանր է։

Աշգաբատում կայացել են հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունները

Այսօր Թուրքմենստանի Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Թուրքմենստան ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո մեկնարկել են Նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի երկկողմ, ապա երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված ձևաչափով բանակցությունները: Հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ստորագրվել Հայաստանի և Թուրքմենստանի միջև համագործակցության զարգացմանը և խորացմանը վերաբերող են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված