17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

”Փարոս” ռեստորանի տարածքը քաղաքապետարանը կբարեկարգի

“Հաջորդ խնդիրը Երևանում կանաչապատումն է, չնայած այս տարվա ծրագիրը, որը աննախադեպ է իր ծավալի մեջ նպատակ ունի ավելացնել հանգստի գոտիների թիվը Երևանում: Պիտի ունենանք նոր ստեղծված պուրակային հանգստի գոտիներ, որը զբաղեցնելու է քսանհինգ հեկտար տարածք”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, որ նկատեց, որ Երևան քաղաքը արդեն պատված է կակաչներով:

Անդրադառնալով ոռոգման ցանցին նա տեղեկացրեց, որ մայրաքաղաքում քսան կիլոմոտր ոռոգման ցանցի ստեղծում է նախատեսված, որի համար կհատկացվի 350 միլիոն դրամ:

Քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծվել է ծառագետների խումբ և նոր ծառեր են տնկվելու Երևանում: Առաջին անգամ կտնկվեն` գնդաձև ակացիաներ: Փոխքաղաքապետը ասաց, որ շուտով կսկսվեն ծաղկապատման և ծառատունկի աշխատանքները: Քանի որ արդեն ձեռք են բերվել թունաքիմիկաները, ծառերը, պարարտանյութերը:

Ներկայացնելով մասայական ծառատունկի վայրերը Արեյանը նշեց, որ ծառատունկ կարվի Եռաբլուրում, ինչպես նաև Մալաթիա Սեբաստիա համայնքում գտնվող նախկին “Փարոս” ռեստորանի տարածքում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ