Փորձել են ճնշել օմբուդսմենին /վիդեո/
”Բոլոր երկրներում ամեն վատի համար մեղավոր է իշխանությունը”,-այսօր ասուլիսում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը` պատասխանելով հարցին, թե կարծում է, որ երկրում մարդու իարվունքների պաշտպանության ոլորտում եղած խնդիրների համար գործող իշխանությունն է մեղավոր: Միևնույն ժամանակ օմբուդսմենը նշեց, որ պետք է հասկանալ, որ համեմատելով այլ երկրների, օրինակ` Հունգարիայի հետ, կարող ենք միանշանակ ասել, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցում Հայաստանը գտնվում է ավելի առաջադեմ դիրքերում:
”Նախկին խորհրդային երկրների մեջ Հայաստանն ամենաառաջադեմ դիրքերում է գտնվում, Ադրբեջանի մասին էլ չխոսեմ”: Նա համաձայն է, որ երկրում կան սոցիալական խնդիրներ, թերացումներն իշխանության մեղքն են, բայց վերջին տարիների առաջընթացը իշխանության, քաղաքացիական հասարակության, ընդդիմության, բոլորի շնորհքն է:
Հարցին, թե արդյոք պետական մարմինների կողմից ճնշելու փորձ արվել է, մասնավորապես ՊԵԿ-ի կողմից, որը վերջին զեկույցում բավական քննադատության արժանացավ, Անդրեասյանը պատասխանեց. ”Ինչ-որ ցանկալի ուղիով տանելու փորձեր արվել են, բայց բոլոր մարդիկ, ովքեր աշխատում են մեր պետական մարմիններում, եթե նույնիսկ մեզ համարա այդքան ցանկալի չեն, բոլորը շատ խելացի են, ու խելացի մարդիկ ցանկացած գերատեսչությունում հասկնաում են, որ երբ որ անիմաստ է ճնշելը, փորձել ուղղորդելը, մանիպուլյացիայի ենթարկելը, դադարեցնում են: Խելքը բավականեցնում է, որպեսզի որևէ մեկը չփորձի իմ վրա ճնշում գործադրել”:
Մանրամասները` տեսանյութում: