22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2014

Երևանում դեռևս գերխնդիր է 4-րդ աստիճանի վթարային շենքերի խնդիրը. Կամո Արեյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը անդրադարձավ շինարարության և բարեկարգման ոլորտում առաջին եռամսյակի աշխատանքներին: Նա խոսեց մասնավորապես ճանապարհաշինության դեռևս ընթացքի մեջ գտնվող երկու կարևոր նախագծերի մասին: Առաջինը Իսակով-Լենինգրադյան մայրուղին է :Որի աշխատանքները փոխքաղաքապետի փոխանցմամբ գտնվում են վերջին փուլում: Երկրորդը` Ասիական բանկի ֆինանսավորմամաբ Արգավանդի առաջին խաչմերուկից` Նորագավիթ մագիստրալի աշխատանքներն են, այստեղ […]

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Ֆուտբոլի անկախ միությունների համադաշնության պատվիրակությանը

Ապրիլի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ՖԱՄՀ պատվիրակությանը` կազմակերպության գլխավոր քարտուղար Սաշա Դյուրկոփի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր ԼՂՀ-ի և ՖԱՄՀ միջև համագործակցության շարունակման եւ խորացման, այդ թվում՝ Շվեդիայում կայանալիք ՖԱՄՀ աշխարհի առաջնությանը Արցախի ֆուտբոլի ազգային հավաքականի մասնակցության վերաբերյալ։

“Աղետների ռիսկերի նվազեցման գործում Հայաստանը լուրջ դեր ունի”

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլլի ասուլիսի ժամանակ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն ասաց, որ աղետների ռիսկերի նվազեցման գործում Հայաստանը բավականին լուրջ դեր ունի: “Ճիշտ է, աղետների ռիսկերի նվազեցման պատրաստվածության առումով ամենապատրաստվածը Ճապոնիան է, մենք էլ մեր դերն ունենք”,- ասաց բանախոսը: “Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի” տնօրեն Մովսես Պողոսյանն էլ ասաց, […]

ՍԴ-ը Կարեն Անդրեասյանին գլուխկոտրուկի առաջ է կանգնեցրել /վիդեո/

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը չգիտի` վճարել Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի համար նախատեսված գումարը, թե ոչ: Այս մասին նա նշեց այսօր ասուլիսում` խոսելով ՍԴ-ի որոշումից: ՄԻՊ-ը շեշտեց, որ ՍԴ-ի այս որոշումը գլուխկոտրուկի է նմանվել, և չգիտի` ինչ խորհուրդ տալ քաղաքացիներին: Սակայն Անդրեասյանը քսան օր ունի, և այս ընթացքում պարզ կդառնա, թե ինչ պետք է անել: […]

Ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանը /վիդեո/

Քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը չի բացառում, որ ՀՀ վարչապետ կարող է դառնալ  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: “Տվյալ անձը հայտնի չի եղել իր հակառուսական կողմնորոշմամբ, նոր քաղաքական իրավիճակի շրջանակներում տեղավորվում է եւ առնվազն “քառյակի”  ներսում առնվազն մեկ-երկուսի hամար խիստ հակակրանք չի առաջացնում”,-ասաց նա: Քաղաքագետի խոսքով, եթե այս օպերացիան նպատակ ունի նախագահի թեկնածու դարձնելու վարչապետին, ապա […]

Շնորհակալություն Դումանյանին

Վանաձորի բնակիչ Արթուր Հովսեփյանը շնորհակալական նամակ է ուղղել ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին: Նամակում մասնավորապես ասվում է. “Մեծարգո նախարար, հարգարժան պարոն Դումանյան, խորին շնորհակալությունս եմ հայտնում Ձեզ Ձեր ճիշտ կադրային ընտրության, լավ աշխատանքի և բարձր հետևողականության համար: Ես անհրաժեշտությունից ելնելով դիմեցի նախարարության “Թեժ գիծ” ծառայությանը օգնություն խնդրելու համար, ինձ վիրահատական միջամտություն էր անհրաժեշտ: Ես մնացել […]

Վորոնեժում դիմակավորված մարդիկ հարձակվել են կովկասցիների, այդ թվում` հայերի վրա /վիդեո/

Օրերս Վորոնեժում դիմակավորված ու մահակներով անհայտ անձիք հարձակում են գործել կովկասցիների վրա, որի արդյունքում նաեւ հայեր են տուժել, գրում է moe-online.ru-ն: Տուժածները պատմել են, որ նրանց մոտեցել է երկու մեքենա, որոնցից իջած մարդիկ զննել են իրենց փոխադրամիջոցները: Որոշ ժամանակ անց տուժածներին են մոտեցել մահակներով զինված անձինք եւ սկսել են հարվածել նրանց: Տուժածները ասել են, որ […]

Ծանրամարտիկ Վանիկ Ավետիսյանը նվաճել է արծաթե մեդալ Եվրոպայի առաջնությունում

Իսրայելում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել Վանիկ Ավետիսյանը: 69 կգ քաշային կարգում Ավետիսյանը պոկում վարժությունում զբաղեցրել է 5-րդ տեղ` ցույց տալով 140 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում ցույց է տվել 175 կգ արդյունքը, ինչը երկամարտի 315 կգ արդյունքով թույլ տվեց զբաղեցնել 2-րդ հորիզոնականը: Եվրոպայի չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Օլեգ Չենը` երկամարտի 327  (151+176) կգ […]

Նոր կառավարությունից լուրջ փոփոխություն սպասել պետք չէ /վիդեո/

“Վարչապետի եւ կառավարության հրաժարականը չի մարելու հասարակական բողոքը: Նոր որակի ալիք է բարձրանալու եւ ձեւավորվելու է մի նոր ֆորմատի պայքար, որին միանալու են թե քաղաքական կուսակցությունները, թե քաղաքացիական հասարակությունը”,-կարծում է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը:  Վարչապետի փոփոխության օրակարգը, քաղաքագետի խոսքով՝ ձեւավորվել է Կրեմլի թելադրանքով. “Սա չի նշանակում, որ ասել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված