05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Նոր կառավարությունից լուրջ փոփոխություն սպասել պետք չէ /վիդեո/

“Վարչապետի եւ կառավարության հրաժարականը չի մարելու հասարակական բողոքը: Նոր որակի ալիք է բարձրանալու եւ ձեւավորվելու է մի նոր ֆորմատի պայքար, որին միանալու են թե քաղաքական կուսակցությունները, թե քաղաքացիական հասարակությունը”,-կարծում է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը:

 Վարչապետի փոփոխության օրակարգը, քաղաքագետի խոսքով՝ ձեւավորվել է Կրեմլի թելադրանքով. “Սա չի նշանակում, որ ասել են տվյալ մարդուն հանեք, սրան նշանակեք: Հայաստանի քաղաքական էլիտան օգտվել է Մոսկվայի ազդակից եւ իրականացրել այդ փոփոխությունը”:

 Նրա խոսքով, “հրաշալի քառյակի” պայքարը վտանգի տակ է, քանի որր իրադրությունից ելնելով՝ փուլային պայքար էր, որը պետք է փոխի իր պահանջները: Նոր իրավիճակում քաղաքագետը տրամաբանական չի համարում, որ նոր կառավարության ձեւավորումից հետո “քառյակը” պահանջի նորի հրաժարականը:

“Կարծում եմ, նոր վարչապետը խիստ հակակրանք չպիտի առաջացնի քառյակի առնվազն մեկ-երկու ուժի մոտ”,-ասաց Է. Վարդանյանը: Նոր կառավարությունից էլ էական փոփոխություններ սպասել պետք չէ:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ