17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վորոնեժում դիմակավորված մարդիկ հարձակվել են կովկասցիների, այդ թվում` հայերի վրա /վիդեո/

Օրերս Վորոնեժում դիմակավորված ու մահակներով անհայտ անձիք հարձակում են գործել կովկասցիների վրա, որի արդյունքում նաեւ հայեր են տուժել, գրում է moe-online.ru-ն:

Տուժածները պատմել են, որ նրանց մոտեցել է երկու մեքենա, որոնցից իջած մարդիկ զննել են իրենց փոխադրամիջոցները: Որոշ ժամանակ անց տուժածներին են մոտեցել մահակներով զինված անձինք եւ սկսել են հարվածել նրանց: Տուժածները ասել են, որ պատկերացւոմ անգամ չունեն, թե ինչով կարող էին իրենք վնասած լինել այդ մարդկանց, որ նրանք հարձակում են գործել իրենց վրա:

Տեղացիներն ասում են, որ Վորոնեժի այս հատվածում`Կոմինտերնովյան շրջանում, հաճախ են տեղի ունենում ավազակային հարձակումներ:

Ոստիկանությունում դեպքի առիթով նախաքննություն է սկսվել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ