05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Աղետների ռիսկերի նվազեցման գործում Հայաստանը լուրջ դեր ունի”

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլլի ասուլիսի ժամանակ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն ասաց, որ աղետների ռիսկերի նվազեցման գործում Հայաստանը բավականին լուրջ դեր ունի:

“Ճիշտ է, աղետների ռիսկերի նվազեցման պատրաստվածության առումով ամենապատրաստվածը Ճապոնիան է, մենք էլ մեր դերն ունենք”,- ասաց բանախոսը:

“Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի” տնօրեն Մովսես Պողոսյանն էլ ասաց, որ իրենց հիմնական ձեռքբերումն այն է, որ այսօր ցանկացած զարգացման ծրագրում ուշադրություն է դարձվում աղետների ռիսկերի գործոնին: Նա նշեց նաեւ, որ իրենք արդեն հիսուն տոկոսով գնում են դեպի լավ պատրաստվածության, եւ անհրաժեշտ է ձեւավորել այդ մշակույթը:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթեւոսյանը ասաց, որ իրենք սովորեցնում են ոչ թե այն,  թե աղետների ժամանակ ինչպես պահել իրենց, այլ  ինչ անել, որպեսզի ռիսկերը նվազեն:

“Հայաստանն արդեն դարձել է գիտելիք արտահանող  եւ փրկարար ծառայություն մատուցող երկիր”,- ասաց նա: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ