04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Կարեն Անդրեասյանը ՛՛աչք՛՛ ունի՞ Հրայր Թովմասյանի պաշտոնի վրա

 ՛՛Շրջանառումներն իմ թեկնածության փորձ են շեղել մեզ ավելի կարևոր խնդրից՝ ՄԻՊ խնդրից՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերում վարչապետի թեկնածուի պաշտոնում իր անունի շրջանառությունը, ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:

՛՛Ես հույս ունեմ՝ ով էլ որ լինի, կենտրոնաացած կլինի մեր ոլորտի վրա, բոլորիս կյանքի վրա, այսինքն՝ մարդու իրավունքների պաշտպանության վրա, և նախկին վարչապետին ուզում եմ շնորհակալություն հայտնել աշխատանքի համար՛՛,-հավելեց նա: Անդրեասյանը շեշտեց, որ իրենք այս ընթքացքում քննադատել են Կառավարությանը՝ ներկայացնելով առկա խնդիրները, սակայն միաժամանակ նա ընդգծեց, որ Մարդու իրավունքների ազգային ծրագիրն է հաստատել Կառավարությունը փետրվարին, և զեկույցում նշված համակարգային խնդիրներից մեծ մասին լուծում կտրվի այդ ծրագրով:

՛՛Եթե նոր վարչապետը կարողանա կյանքի կոչել այդ ծրագիրը, մեր երկիրը շատ նման կլինի Շվեցարիային՛՛:

Ինչ վերաբերում է նրան, թե երեկվա ձայնագրությունը, որ Արդարադատության նախարարության աշխատակիցները մարդ են ծեծլ, հրապարակվել է հիմա, երբ նախկին վարչապետը հրաժարական է տվել, և տեսակետին, թե ՄԻՊ-ը ՛՛աչք՛՛ ունի Արդարադատության նախարարի ՛՛աթոռի՛՛ վրա, ապա Անդրեասյանն արձագանքեց, որ եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա կարեպի է ասել, որ ինքն է կազմակերպել ծեծը:  Նա շեշտեց, որ չի ցանկանում ի աշխատանքը թողնել և պետք է պաշտոնավարի այնքան, որքան որ նախատեսված է, այսինքն դեռ երեք տարի: 

Իսկ թե ինչու հիմա է հենց ձայնագրությունը հրապարակվել և ինչու ոչ հենց իրենց տրամադրության տակ եղած ժամանակ, Կարեն Անդրեասյանը նշեց, որ իրենք մինչ այդ աշխատել են քաղաքացու հետ, գրություներ են նախապատրաստել և նոր միայն ուղարկել են համապատասխան մարմիններ քննության։  ՄԻ պաշտպանը պնդեց, թե դա Արդարադատության նախարարի հնարավոր փոփոխության հետ կապ չունի և իրենք շարժվում են ըստ իրենց օրակարգի։ ”Ես ձեզ երաշխավորում եմ, որ մեր որոշումները գնում են իրենց ընթացքով։ Այդ քաղաքական կյանքն է գալիս կպնում մեր որոշումներին, զարգացումներին, իհարկե, չեմ կարևորում մերը, մենք ապրում ենք մեր ռիթմով ու կարիքներով, իրենք` իրենց, այս խաչմերուկներում մենք ուղղակի թելադրում ենք մեր օրակարգը և ոչ թե թելադրվում քաղաքական օրակարգերով։ Նախարարի, որևէ անձի դեմ մենք չենք աշխատում, բոլորը պոտենցիալ իմ պաշտպանյալներն են։ Եթե կարող է ինչ-որ խնդիր լինել, կարող է դիմել ինձ և ստնալ այն աջակությունը ինչ ստացել է Արմանը”,-եզրափակեց նա։

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ