04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՄԻՊ-ը հորդորեց ուշադրություն չդարձնել պետական մարմինների ՛՛լեզվին տալուն՛՛

Մարդու իրավունքների պաշտպանի այս տարվա զեկույցն ամենածավալունն է: Սրա մեջ ՄԻՊ Կարեն Անդեասյանն անդրադարձել է խնդիներին՝ ըստ գերատեչությունների, առանձնացվել են 25 պետական մարմիններ, որոնց ոլորտներում եղել են խնդիրներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԻՊԱ Կարեն Անդրեասյանը: 

Հիշեցնենք, որ վերջին օրերին ՄԻՊ-ը զեկույցներ էր հրապարակել տարբեր նախարարությունների, ՏՄՊՊՀ-ի, ՊԵԿ-ի գործունեության վերաբերյալ: Անդրեասյանը շեշտեց, որ ամենաշատ խնդիրներն առկա են դատախազության աշխատանքներում, դատական համակարգում և տնտեսական իրավուքնների պաշտպանության բլոկում՝  ՊԵԿ-ում ու ՏՄՊՊՀ-ում:

Հարցին, թե պետական կառույցները լուրջ չեն վերաբերում իր զեկույցներին և հաճախ նշում են, որ Անդրեասյանն այս զեկույցները հրապարակում է իր կարիերայի համար, նա պատասխանեց. ՛՛Իմ զեկույցները հրապարակվում են ձեզ համար, եթե դիվիդենտներ ունենում եմ, ձեզնից եմ ունենում, ինչ վերաբերում է իմ աշխատանքի նպատակին, օրենքով իմ գործառույթն է թերությունները ներկայացնել: Մենք ստեղծված ենք ոչ թե գովաբանելու մեր պետական մարմիններին, այլ ցույց տալու այն խնդիրները, որ իրենք ունեն՛՛: Նա հավելեց, որ պետական մարմինները քննադատում են իրենց զեկույցները, բայց արդեն սկսել են հասկանալ, որ իրենք եղած ցավերն են հնարավորինս մասնագիտորեն ներկայացնում: ՛՛Արդյունքները դրական են, ինչքան էլ իրենց լեզվին են տալիս, անում են այն, ինչ պետք է անեն ըստ օրենքի: Մեր քննադատողներն անում եմ մեր քննադատության պատվերը, մենք չենք անում հանուն քննադատության, անում ենք, որ ձեր ու մեր կյանքում ինչ-որ բան փոխվի, ու փոփոխություններ կան՛՛: 

 Որպես օրինակ Անդրեասյանը հիշեցրեց հրապարակված արտահերթ զեկույցը դատական համակարգի վերաբերյալ, երբ իրեն ակտիվորեն քննադատեցին, սակայն հետագայում սկսեցին քայլել կատարել, ու հիմա նա արձանագրում է, որ դատական համակարգը որոշակի զգաստացել է ու բարելավվել է դատախազների աշխատանքը, դատական համակարգն սկսել է ավելի թափանցիկ գործել, արդարադատության խորհդրի աշխատանքները դառնում են հանրությանը հետաքրքրող: ՛՛Մեր զեկույցիներին ինչ կասեն, այդքան էլ մի լսեք պետական մարմիններին, այլ նայեք հետո ինչ են անում՛՛,-եզրափակեց նա:  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ