03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Խարկովում կրքերը բորբոքվել են. Ավակովը չի անհանգստանում /վիդեո/

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Facebook-ի իր էջում գրել է, որ Խարկովում հակաահաբեկչական գործողություն է անցկացվում, քաղաքի կենտրոնն էլ փակ է, տեղեկացնում է ria.ru-ն:

“Խարկովում սկսվել է հակաահաբեկչական գործողություն: Քաղաքի կենտրոնը եւ մետրոյի կայարանները փակ են: Բայց մի անհանգստացեք”,- գրել է նա` նշելով, որ արդեն 70 ձերբակալված կա Խարկովում:

Հիշեցնենք, որ նախօրեին ռուսամետ ակտիվիստները գրավել էին Խարկովի շրջանային պետական վարչության շենքը եւ հայտարարել էին Խարկովի Ժողովրդական Հանրապետության ստեղծման մասին:

Երեկ ռուսամետները հանրահավաքներ են արել Խարկովում, Դոնեցկում, Լուգանսկում, նրանք բոլորը պահանջում են հանրաքվե անցկացնել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ