23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2014

”Դեռ երանի կտանք” /վիդեո/

”Նա շատ լավ ընտանիքի զավակ է, բայց կարելի էր շատ բաներ անել, որ Հասմիկ Պողոսյանը չարեց”,-գնահատելով Մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի գործունեությունն, ասաց Երևանի Գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը: Henaran.am-ի հարցին պատասխանելով` չարենցագետ Դավիթ Գասպարյանը նշեց, որ պետք է այս մասին խոսել` գնահատելով ոլորտը: ”Այ, մշակույթի նախարարը ղեկավարում է թատերական աշխարհը, ավելի ողբալի վիճակ կա՞, քան […]

Լեւոն Արոնյանը կհանդիպի Գլենդելի հայ համայնքին

Հայազգի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է, որ պատրաստվում է մասնակցել Metropolitan Chess 2014 & American Chess Academy-ի ամառային ճամբարին: Այն կանցկացվի այս տարվա հուլիսին Լոս-Անջելեսում`հայերով բնակեցված Գլենդելում: Արոնյանը կատակում է, որ բազմաթիվ մարդկանց հետ հանդիպելու համար պետք է թարմացնի իր հայկական անգլերենը` Armglish-ը:

Տեր-Պետրոսյանի մատուցած ծառայություններն իշխանությանը

ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ ”Անկախության շրջանում առաջին անգամ մեր երկրում կառավարության փոփոխություն է տեղի ունեցել ընդդիմության ճնշման արդյունքում։ Հետևաբար, բոլոր այն խոսակցությունները, թե Հայաստանում սահմանադրական ճանապարհով որևէ բան փոխել հնարավոր չէ, հօդս են ցնդում։ Իսկ կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը ոչ այլ ինչ է, եթե ոչ ժողովրդավարական երկրներում կիրառվող […]

Մանրամասներ ՀՅԴ-ի ու Սերժ Սարգսյանի հանդիպումից. yerkir.am

Արդեն ավարտվել է վարչապետի թեկնացության շուրջ քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում Սերժ Սարգսյանի եւ ՀՅԴ խմբակցության քննարկումը:   Հանդիպումից հետո Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է. ”Մեր մոտեցումները հստակ արտահայտել էինք մինչ այդ հանդիպումը: Հանդիպմանը ներկայացրեցինք յոթ կետերից բխող առաջարկությունները իրավիճակի հետ կապված, փոփոխությունների վերաբերյալ մեր պատկերացումները, խոսեցինք մեր գնահատականների մասին և […]

Մեքենան հարվածել է մանկապարտեզի պատին. երեխա է մահացել /վիդեո/

Ամերիկյան Ֆլորիդա նահանգում մեքենան մխրճվել է մանկապարտեզի պատի մեջ, ինչի արդյունքում 1 երեխա է մահացել: Կա եւս 15 վիրավոր, որոնցից 11-ը` երեխաներ, տեղեկացնում է NEWSru.com-ը: Վիրավոր երեխաներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, 5-ը` ծանր: Մանկապարտեզ, որտեղ տեղի է ունեցել դժբախտ պատահարը, հաճախում են 6 շաբաթականից 12 տարեկան երեխաներ: Պարզվել է նաեւ, որ մեքենան կորցրել է […]

Պետք է աչքի առաջ ունենանք ուժային-հեղափոխական ճանապարհով իշխանափոխության հեռանկարը

Պետականության կայունությունն ապահովելու տեսանկյունից շատ կարևոր է լինելու խորհրդարանական ընդդիմադիր ուժերի ջանքերի համատեղումը հատկապես առաջիկա երկու տարիների ընթացքում: Եթե իրականություն դառնան Դաշնակցության ու ԲՀԿ-ի իշխանական կոալիցայի մաս կազմելու վերաբերյալ խոսակցությունները, ապա պետք է աչքի առաջ ունենանք ուժային-հեղափոխական ճանապարհով իշխանափոխության հեռանկարն՝ երկրի համար ունենալիք իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ: Կենսական անհրաժեշտություն է, որ Հայաստանում իշխանությունը խաղաղ […]

Բարեկարգման ծրագրերի շրջանակում շուրջ 25 հեկտարով կավելանա մայրաքաղաքի կանաչ տարածքների ծավալը

   Երեւանի քաղաքապետարանի «Երեւաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2014թ.-ին մայրաքաղաքում նախատեսվող որոշ այգի-պուրակների վերակառուցման նախագծերը, որոնք կյանքի կկոչվեն, ինչպես համայնքային բյուջեի, այնպես էլ ներդրումների միջոցով: Երեւանի զարգացման քառամյա ծրագրով ու ընթացիկ տարվա աշխատանքներով նախատեսված հանգստի գոտիների կառուցմամբ հարմարավետ միջավայր կապահովվի երեւանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար. «Երեւանի քաղաքապետարանի պատվերով նախատեսված այս […]

Տիգրան Ուրիխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Սիրելի կողմնակիցներ, ընկերներ, բարեկամներ, շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ ուշադրության, հոգատարության ու կարեկցանքի համար այս օրերին: Տեղեկացնում եմ, որ այսօր օրվա վերջում հիվանդանոցից դուրս եմ գրվելու՝ աստիճանաբար մտնելով աշխատանքային ռեժիմի մեջ: Յուրաքանչյուրիդ բարեմաղթանքը ապաքինման ճանապարհին ինձ ուժ էր տալիս: Կրկին անգամ շնորհակալություն բոլորիդ: Facebook-յան հանրագրում տեղեկացրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Ազգային համաձայնության կառավարություն չի լինի.քաղաքագետ /վիդեո/

   Քաղաքագետ Գագիկ Սարուխանյանի կարծիքով, այա անգամ էլ հնարավոր չի լինի ստեղծել ազգային համաձայնության կառավարություն: “Դրա համար պիտի բոլոր կուսակցություններն իրենց ամբիցիաները դնեն մի կողմ, ու մինչեւ էդ կառավարությունը ստեղծեին, կարողանային մի հարցի շուրջ համախմբվեին”,-ասաց նա Henaran.am-ի հետ զրույցում:     Նման կառավարության նախատիպ էր Նախախորհրդարանը, սակայն ոչ ոք չցանկացավ համագործակցել:    Մանրամասները տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված