20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պետք է աչքի առաջ ունենանք ուժային-հեղափոխական ճանապարհով իշխանափոխության հեռանկարը

Պետականության կայունությունն ապահովելու տեսանկյունից շատ կարևոր է լինելու խորհրդարանական ընդդիմադիր ուժերի ջանքերի համատեղումը հատկապես առաջիկա երկու տարիների ընթացքում: Եթե իրականություն դառնան Դաշնակցության ու ԲՀԿ-ի իշխանական կոալիցայի մաս կազմելու վերաբերյալ խոսակցությունները, ապա պետք է աչքի առաջ ունենանք ուժային-հեղափոխական ճանապարհով իշխանափոխության հեռանկարն՝ երկրի համար ունենալիք իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ: Կենսական անհրաժեշտություն է, որ Հայաստանում իշխանությունը խաղաղ եղանակով փոխանցվի մրցակից քաղաքական ճամբարին, և դրա լավագույն ճանապարհը խորհրդարանական ընտրություններն են:

Մինչ այդ, քաղաքական բոլոր ուժերը պետք է համատեղ ջանքերով երաշխիքներ ստեղծեն և ապահովագրեն երկիրը՝ իշխանափոխության արդյունքում սեփականության կամայական և ապօրինի վերաբաշխումից: Սա այն ուղին է, որը մեր պետականությանը իրական կայունություն կհաղորդի և կստեղծի հետագա զարգացման համար անհրաժեշտ նախադրյալները: Իշխանափոխության համար պահն իսկապես հասունացել է, սակայն երկիրը հերթական անգամ կկորցնի այդ հնարավորությունը, եթե ընդդիմադիր ճամբարը ներկայացնող վերը նշված ուժերն անցնեն իշխանության ճամբարը:

Արման Մելիքյանի Facebook-յան էջից:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ