23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2014

Henaran.am-ը ենթարկվել է հարձակման. հայցում ենք բոլորի ներողամտությունը

Henaran.am լրատվական կայքում 18:20-ին թողարկվեց տեղեկություն այն մասին, թե իբր հայտնի է ՀՀ 13-րդ վարչապետի անունը: Սակայն պարզից էլ պարզ էր, որ ՀՀԿ ԳՄ նիստը սկսվելու է ժամը 20:00-ին, եւ հասարակ տրամաբանության դեպքում էլ հասկանալի էր, որ չէր կարող որեւէ մեկի անունը հայտնի լինել: Նշենք նաեւ, որ մինչեւ օրս Henaran.am-ը չի անդրադարձել շրջանառվող թեկնածուների անուններին:  […]

Գործը շինծու է. ապասում են նախագահի պատասխանին

Անկախության տոնից մեկ օր առաջ խարդախության մեղադրանքով կալանավորված ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատավարությունը շարունակվում է ընթանալ: Չնայած բազմաթիվ՝ խափանման միջոցը փոխելու մասին բողոքներին գնդապետը շարունակում է մնալ կալանավորված: Ընկերները նրան համարում են քաղաքական բանտարկյալ: “Նախ ես ուզում եմ նշեմ, որ միայն մենք չենք համարում Վոլոդյա Ավետիսյանին քաղբանտարկյալ, միջազգային մի շարք կառույցներ արդեն նշել են, […]

”Եթե լավ պաշտոններ առաջարկեն, ՀԱԿ-ը կընդունի” /վիդեո/

Թեև ՀԱԿ-ը մերժել է խորհրդակցության գնալ նախագահ Սերժ Սարգսյանի հետ վարչապետի ու Կառավարության ձևավորման հետ կապված, սակայն ՀԱԿ նախկին անդամ, ”Քրիստոնա-ժողովրդական վերածունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանտ գտնում է, որ եթե ՀԱԿ-ին լավ պաշտոններ առաջարկեն Կառավարությունում, նա դրանք կընդունի: Այս մաիսն նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում:  ”Գնացին խորհրդարան` ասելով ուզում են ներսից քանդեն իշխանությունը, փոխանակ իշխանությունը […]

Սիրո յուրօրինակ խոստովանություն գերմաներենով/վիդեո/

ՀՀԿ-ական Սուսաննա տատին այսօր կառավարության դիմաց որոշել էր իր խոսքը հայտնել գերմաներենով: Ձեռքի փայտը օդում պտտելով նա անորոշ արտահայտվում էր ու վերջում միայն ասաց.”Ես սիրում եմ քեզ՝ Սերժ Ազատի Սարգսյան”: Հետո արդեն հայերենով նա բարձրացրեց ցրտահարված տարածքների հարցը և դիմեց սփյուռքահայերին: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Իսպանական լրատվամիջոցները` Մխիթարյանից

”Բորուսիա”-”Ռեալ” հանդիպումից հետո եվրոպական հայտնի մարզական լրատվամիջոցները գովել են Դորտմունդի թիմին ցուցադրած խաղի համար: El Pais.”Բորուսիան” դաս տվեց ”Ռեալին”: Անփորձ ֆուտբոլիստները, ինչպիսիք Գրոսկրոյցն են եւ Մխիթարյանը, հասցրեցին մադրիդցիներին աղետի եզրին: ”Ռեալը” պետք է շատ հետեւություններ անի: Դորտմունդը ”Ռեալի” համար դարձավ Վիետնամ: ABC. ”Կասիլիասը փրկում է ”Ռեալին”. Մխիթարյանը, Ռոյսը եւ Լեւանդովսկին որոշիչ պահերին անհաջողություն են կրում […]

Ծառուկյանը նախագահին ասել է

“Կենտրոն” հեռուստաընկերությամբ քիչ առաջ  Ազգային ժողովի  ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը անդրադառնալով նախագահի նստավայրում կայացած քաղաքական կոնսուլտացիաներին՝ մասնավորապես նշել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 4 խնդիր է դրել: Դրանք մասնավորապես վերաբերվում են տնտեսական փոփոխություններին: Օսկանյանի խոսքով,  Գ.Ծառուկյանը  նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ասել է, որ ԲՀԿ-ի օրակարգում կոալիցիայի մաս կազմելու խնդիր չկա:

”Մնում է օդից կախված”

”Լևոն Տեր-Պետրոսյանը երեկվա իր մեսիջներով, որոնք ուղղված էին հիմնականում ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին, ցանկանում էր պահպանել ”Հրաշալի քառյակը”. քառյակը պահպանելու ճանապարհին, նա նշեց, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը քառյակի վաստակն է, սակայն պետք է հակադարձել և ասել, որ վարչապետը իր պաշտոնում ցմահ չէ և հիշեցնել առաջին նախագահին, որ իր նախագահության օրոք ևս մի քանի վարչապետներ […]

Հյուր էին գյուղնախարարությունում

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար  Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ,  Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզիին:  Ընդգծելով մեր երկրում  ՊԳԿ-ի  իրականացնող գյուղատնտեսական  ծրագրերի արդյունավետությունը, նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է  Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար առանձնակի կարեւորություն ունեցող հիմնահարցերը, որոնց լուծման մեջ  ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ակնկալում է […]

Անհանգիստ են

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում էր Ռ. Սելի ”Անչափահասների պաշտպանությունը աղանդների ազդեցությունից” զեկույցը: Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ ԵԽԽՎ անդրադառնում է աղանդներին և դրանց վտանգավոր ազդեցությանը, հատկապես երեխաների վրա: Իմ դիրքորոշումը ներկայացրել եմ նաև հանձնաժողովում: Մենք պետք է հստակ սահմանենք ”աղանդ /սեկտա” հասկացությունը, որպեսզի որևէ հատում չունենանք խղճի ազատության իրավունքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված