23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2014

Դպրոցականը դանակահարել է 20 հոգու

Ամերիկյան Պիտսբուրգ քաղաքի դպրոցներից մեկում արտակարգ պատահար է տեղի ունեցել, դպրոցականը դանակով հարձակվել է իր հարազատ դպրոցի աշակերտների վրա ու դանակահարել 20 հոգու, հայտնում է Лента.Ру-ն: Հայտնի է, որ վիրավորները 14-17 տարիքի երեխաներ են, որոնց անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Թե որն է եղել դպրոցականի նման արարքի պատճառը, առայժմ չի հաղորդվում:

Ռոման Բերեզովսկու ”Դինամոն” գլխավորեց Չերչեսովը

Ռուս մասնագետ Ստանիսլավ Չեչեսովը իր առաջին մարզւոմն է անցկացրել որպես Մոսկվայի ”Դինամոյի” գլխավոր մարզիչ: Մոսկովյան թիմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Չերչեսովը ներկայացվել է թիմին մարզումից առաջ: Նա 2 տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ խոսվում էր այն մասին, որ Չերչեսովը պետք է գլխավորի Մոսկվայի ”Սպարտակը”:

Երկուշաբթի օրերը դարձրեց մեռելոց. մտավորականների գնահատականը /վիդեո/

 Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքը չարենցագետ Դավիթ Գասպարյանը շատ ցածր է գնահատում: ”Նա բարեկիրթ լինելով հանդերձ` չծառայեց իր ժողովրդին, ոչինչ չարեց: Մարդիկ աշխատանքից են զրկվում, տարվա մեջ 5 երկուշաբթի օրերը դարձրեց մեռելոց”,-այսօր ասուլիսում ասաց նա:  Չարենցագետի խոսքով` այսօր Երևանը խրված է ճահիճի մեջ իր մշակությով, իր գիտությամբ, ”նայեք ակադեմային ու նրան, թե ովքեր են գիտական կոչումներ […]

Ձեզ ո՞ր պետն է կանչել, Վլադիմիր Գասպարյա՞նը/վիդեո/

“Առավոտյան 9 անց կեսի սահմաններում եկան՝ բա գնում ենք բաժին: Ի՞նչու հարցրի, ասեց՝ պետնա կանչել”,-այսօր լրագրողներին պատմեց “Ներազգային քաղաքացիական շարժման” ղեկավար  ՎահանՄարտիրոսյանը: Մարտիրոսյանին տարօրինակ է թվացել այդօրինակ պահանջը և ծանուցագիր է պահանջել: “Ձեզ, որ պետն է կանչել՝ Վլադիմիր Գասպարյա՞նը”,-հարցրեց լրագրողներից մեկը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ը նախագահականում են

Քիչ առաջ նախագահական նստավայր ժամանեցին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը: Նշենք, որ կուսակցություն ներկայացուցիչները նախապես հայտարարել էին, որ այսօր խորհրդակցություն են ունենալու նախագահ Սերժ Սարգսյանի հետ: ՀՀ Սահմանադրության համաձայն` նախագահը պետք է քաղաքական խորհրդակցություններ անցկացնի խորհրդարանական ուժերի հետ վարչապետ նշանակելուց առաջ: ԱԺ ՀԱԿ ու ”Ժառանգություն” խմբակցությունները մերժել են այս հանդիպման առաջարկը: Նշենք, որ […]

Մենք որևէ զիջման տեղ չունենք. ՀՀԿ-ը` ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին

”Իմ կարծիքով` մենք որևէ զիջման տեղ չունենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` ի պատասխան հարցի, թե արդյոք ՀՀԿ-ը պատրաստ է կատարել ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի 7 կետերից բաղկացած ծրագրերը: Հիշեցնենք, որ այս կուսակցությունները հայտարարել են, որ եթե իրենց այս պահանջները կատարվեն, իրենք պատրաստ են մաս կազմել ազգային համաձայնության Կառավարության: ԲՀԿ-ի պահանջներից մեկը […]

Չեն վերանայվելու ՀՀ նախագահին եւ ԱԺ պատգամավորներին ներկայացվող ցենզերը /վիդեո/

    ՀՀ նախագահին եւ Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացվող նստակեցության եւ քաղաքացիության ցենզերը Սահմանադրական բարեփոխումներից հետո նախատեսված չէ հանել:     Այս մասին Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի նախագիծը ՀՀ նախագահին ներկայացնելուց հետո ասուլիսում ասաց  ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը:     “Ընտրական համակարգը բարեփոխումների շրջանակում քննարկվել է մի քանի ուղղություններով՝ ակտիվ ու պասիվ: Առաջին հարցը, որ մեզ […]

ԵԽԽՎ-ն Ռուսաստանին զրկել է ձայնի իրավունքից

ԵԽԽՎ-ն Ռուսաստանին զրկել է ձայնի իրավունքից՝ Ռուսաստանին Ղրիմի միանալու պատճառով, գրում է РИА Новости-ն: Միեւնույն ժամանակ, խորհրդարանականները մերժել են բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի առաջարկը, համաձայն որի` պետք է չեղյալ հայտարարվեին ՌԴ-ի պատվիրակության լիազորությունները ԵԽԽՎ-ում:

Ուղղաթիռն ընկել է մանկական հիվանդանոցի վրա

ԱՄՆ-ի Նյու-Մեքսիկո նահանգում բժշկական ուղղաթիռն ընկել է մանկական հիվանդանիոցի տանիքին, գրում է Газета.Ru-ն: Նշվում է, որ ուղղաթիռն ընկել է թռչելուց մի քանի վայրկյան անց: Ուղղաթիռի օդաչուն վնասվածքներ է ստացել, մյուս երկու ուղեւորներին, ովքեր բժիշկներ էին, ոչինչ չի պատահել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված