07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Չեն վերանայվելու ՀՀ նախագահին եւ ԱԺ պատգամավորներին ներկայացվող ցենզերը /վիդեո/

    ՀՀ նախագահին եւ Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացվող նստակեցության եւ քաղաքացիության ցենզերը Սահմանադրական բարեփոխումներից հետո նախատեսված չէ հանել:

    Այս մասին Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի նախագիծը ՀՀ նախագահին ներկայացնելուց հետո ասուլիսում ասաց  ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը:

    “Ընտրական համակարգը բարեփոխումների շրջանակում քննարկվել է մի քանի ուղղություններով՝ ակտիվ ու պասիվ: Առաջին հարցը, որ մեզ միշտ տալիս են, այն է, թե արդյոք:

    Մի շարք միջազգային կազմակերպություններ հորդորում են, որ այդ ցենզերը պետք է հանվեն, սակայն հանձնաժողովի հետ քննարկումների արդյունքում չենք գնացել այդ փոփոխությունների առաջարկությանը՝ ելնելով թե քաղաքական, թե Հայաստանի կենսական շահերից, կարեւոր է այս հանգամանքը նման պաշտոններ զբաղեցնելու համար”,-ասաց Թովմասյանը:

      Ինչ վերաբերում է լրիվ համամասնական ընտրակարգին անցնելուն, ապա ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց, որ դեռ վերջնական որոշում չկա:

  “Առաջիկայում պարզ կլինի: Բայց որքան էլ մենք մասնագիտական քննարկումներ կազմակերպենք, պետք է քաղաքական մոտեցումները հաշվի առնենք”,-ասաց նա։

Դիտեք նաեւ տեսանյութը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ