08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Մենք որևէ զիջման տեղ չունենք. ՀՀԿ-ը` ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին

”Իմ կարծիքով` մենք որևէ զիջման տեղ չունենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` ի պատասխան հարցի, թե արդյոք ՀՀԿ-ը պատրաստ է կատարել ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի 7 կետերից բաղկացած ծրագրերը: Հիշեցնենք, որ այս կուսակցությունները հայտարարել են, որ եթե իրենց այս պահանջները կատարվեն, իրենք պատրաստ են մաս կազմել ազգային համաձայնության Կառավարության:

ԲՀԿ-ի պահանջներից մեկը վերաբերում է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին: Սրա հետ կապված ՀՀԿ պատգամավորը շեշտեց. ”Մենք իրենց հետ ենք ճանապարհ անցել բոլոր քննարկումներով և եզրափակել ենք նաև իրենց հետ, այսինքն` եթե իրենք հիմա փոխում են խաղի կաննորները, ՀՀԿ-ի կողմից, բնական է, չի ընդունվի:

Մենք ունենք մեր ծրագրերը, դրանք ավելի վատը չեն, քան ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի ներկայացրած ծրագրերը, եթե հետագայում`Կառավարություն կազմելուց հետո, առաջարկություններ ունենան, մենք միշտ էլ ասել ենք, մեր քաղաքական թիմը միշտ էլ պատրաստ է բոլորի հետ համագործակցելու, բայց այդ համագործակցությունը պետք է լինի հանուն մեր ժողովորդի, մեր պետության զարգացման”:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ