13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Անհանգիստ են

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում էր Ռ. Սելի ”Անչափահասների պաշտպանությունը աղանդների ազդեցությունից” զեկույցը: Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ ԵԽԽՎ անդրադառնում է աղանդներին և դրանց վտանգավոր ազդեցությանը, հատկապես երեխաների վրա: Իմ դիրքորոշումը ներկայացրել եմ նաև հանձնաժողովում: Մենք պետք է հստակ սահմանենք ”աղանդ /սեկտա” հասկացությունը, որպեսզի որևէ հատում չունենանք խղճի ազատության իրավունքի հետ:

Սակայն փաստենք, որ առաջին անգամ է, որ նման կոշտ ձևակերպումներով զեկույց է ներկայացվում, որը արդեն նշան է, որ Եվրոպան սկսում է անհանգստանալ աղանդների տարածման և սխալ ազդեցության մասին:  Տեսնենք, թե քննարկման արդյունքում վերջնական ինչպիսի տեսք կունենա զեկույցը:

Այս մասին Facebook-յան հանրագրում տեղեկացրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ