Երևանի դպրոցներում Համո Սահյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվում

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հանձնարարությամբ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում ողջ տարվա ընթացքում անցկացվելու են Համո Սահյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներ՝ ասմունքի երեկոներ, բաց դասեր, Համո Սահյանի պոեզիայի մասին մերօրյա բանաստեղծների հետ զրույցներ, թեմատիկ շարադրություններ և այլն։ Միջոցառումները բազմաթիվ են հատկապես մեծանուն բանաստեղծի ծննդյան օրվա նախօրեին։ Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի աշակերտները կրթօջախի դահլիճում ներկայացրել են ”Ինձ […]