31 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

”Հնարավոր է`”Մանչեսթեր Յունայթեդի” սկաուտներին Մովսիսյանի խաղը դուր գա”.գործակալ

Ինչպես հայտնել էինք, Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի ”Սպարտակ”-”Կռիլյա Սովետով” խաղին կհետեւեն ”Մանչեսթեր Յունայթեդի” սկաուտները:

Հաղորդվում էր, որ անգլիական ակումբի ներկայացուցիչները կհետեւեն Հայաստանի հավաքականի եւ ”Սպարտակի” կիսապաշտպան Արազ Օզբիլիսի խաղին: Օզբիլիսի եւ Մովսիսյանի գործակալ Վալերի Հովհաննիսյանը Итар-Тасс-ին հայտարարել է, որ ”Մանչեսթեր Յունայթեդի” սկաուտները կհետեւեն նաեւ ”Սպարտակի” այլ ֆուտբոլիստների խաղին:

”Մանչեսթեր Յունայթեդի” ներկայացուցիչները հետեւելու են ”Սպարտակի” ֆուտբոլիստներից մեկի խաղին, թե կոնկրետ ում, անհայտ է: Մինչ այս սկաուտները ներկա են գտնվել ”Անժիի” հետ հանդիպմանը, որպեսզի հետեւեն ոչ միայն Օզբիլիսի խաղին, այլ նաեւ ”Սպարտակի” հարձակման գծի այլ խաղացողներին: Հնարավոր է նրանց դուր է գալիս Մովսիսյանի խաղը: Այժմ հստակություն չկա այս հարցում: Կարող եմ ասել, որ թե Արազը, թե Յուրան իրենց լավ են զգում ”Սպարտակում”,-նշել է նա:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ