23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2014

Երկու լուր ՝առաջինն ինձ ահաբեկել է, իսկ երկրորդն՝ ուղղակի ապշեցրել

”Բարև Երևան” խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը դիմում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Հարգելի պարոն Աշոտյան Առաջին տեղեկությունը ստացել եմ Վանաձորի Էվրիկա դպրոցից, որտեղ ապրիլի 3-4-ը օլիմպիադայի անվան տակ Ռոսսոտրուդնիչեստվո կազմակերպությունն անց է կացրել միասնական ընդունելության քննություններ մաթեմատիկայից, ֆիզիկայից և ռուսաց լեզվից : Ընդ որում, ինչպես ներկայացվել է ինձ, գիտելիքների բավականին ցածր նշաձող է դրվել, որովհետև հատկապես […]

Ձկան քանակը կավելանա

ՀՀ ԳԱԱ հիդրոէկլոգիայի և ձկնաբուծության կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը կարծում է, որ Սևանում իշխանի պաշարները մեծացնելու համար նախատեսվող ծրագրերը և դրական, և բացասական հետևանքներ են ունենալու: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Ըստ նրա` այս ծրագիրը, ինչպես և նախատեսվում է, կլուծի ձկան քչաթիվ քանակի հետ կապված խնդիրը: ”Կնվազի որսագողությունը, որովհտև հսկողությունն է խստացվելու”,-նկատեց […]

Սահյանի դասերը՝ երիտասարդներին, նրան բացակա չդնենք. Սյունիքի մարզպետ /ֆոտո/

“Ես գրականագետ չեմ, որ ձեզ դասեր տամ ու պատմեմ Համո Սահյանից: Հպարտ եմ, որ Սահյանը իմ համերկրացին է, սյունեցի եւ հիմա այսօր պիտի այնպես անենք, որ Սահյանի դասերը հասցնենք երիտասարդներին: Չպետք է նրան բացակա դնել”,-Սիսիանում Համո Սահյանի ծննդյան 100-ամյակի միջոցառմանը ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:  Մինչ մշակույթի պալատում հանդիսության մեկնարկը, մասնակիցները ծաղիկներ դրեցին մեծ բանաստեղծի […]

Պաշտպանության նախարարի “տարօրինակ” մեսիջները. պահանջում են Սերժ Սարգսյանից /վիդեո/

“Ի պատպանություն Վոլոդյա Ավետիսյանի”  հանձնախումբն այսօր բողոքի ակցիա և երթ իրականացրեց Ազատության հարպարակից մինչև  նախագահական նստավայր: Հանձնախմբի նախագահ Գագիկ Սարուխանյանը նշեց, որ իրենց համար ազատամարտիկ-գնդապետը քաղաքական բանտարկյալ է և իրենք պահանջում են ՀՀ նախագահից ազատ թողնել հերոսին: Ավետիսյանին սատարող մարդիկ այսօր երթով գնացին նախագահի նստավայր, պահանջելու իրենց 1 ամիս առաջ ներկայացրած նամակի պատասխանը: “Թող հանձնեն […]

Բեռնար Շալանդը ներկա կլինի Ռուսաստանի առաջնության մի քանի խաղի

Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքի հետ հարցազրույցում նշել էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, նա պետք է մեկներ Ռուսաստան՝ տեղում հետեւելու Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների թեկնածուների խաղին: Շվեյցարացի մասնագետն արդեն Ռուսաստանում է: Այսօր Շալանդը ներկա է գտնվում ԲԿՄԱ-”Ուրալ” երիտասարդական թիմերի հանդիպմանը, իսկ երեկոյան կդիտի ”Սպարտակ”-”Կռիլյա Սովետով” հանդիպումը: Վաղը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը կդիտի […]

Չինացիները շինությունը երկու մասի են բաժանել /ֆոտո/

Չինաստանի Շենյան քաղաքի իշխանությունները որոշել են ապամոնտաժել բարձրահարկ, պանելային շենքը, սակայն ապամոնտաժման յուրօրինակ տարբերակ են գտել: Շինարարներին հրահանգվել է շինությունը երկու հավասար մասերի բաժանել, փոխանցում է РБК-ն: Արդյունքում շինությունն այնպես են պայթեցրել, որ մի մասը փլվել է,իսկ մյուս մասը կանգուն է մնացել: Շինության մյուս մասը կպայթեցնեն օրեր անց: Նման որոշում է կայացվել, որպեսզի շրջակա շինությունները […]

Զատիկը կդիմավորենք տեղական որակյալ ու թարմ ձվով. խոստանում են արտադրողները

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդակցության էր հրավիրել ”Հայաստանի թռչնաբույծների միություն” ՀԿ-ի  նախագահ Սերգեյ Ստեփանյանին և խոշոր թռչնաբուծարանների ղեկավարներին՝ քննարկելու առաջիկա Զատկի տոնին տեղական արտադրության ձվով բնակչության պահանջարկը բավարարելու, ձվի նախատոնական առևտրի կազմակերպման, վաճառքի գների փոփոխություններ թույլ չտալու հարցեր: Արտադրողների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն, ապրիլ ամսին ձվի օրական արտադրությունը շուրջ 150.000 հատով գերազանցում […]

“Կողմ ըլլավով` դեմ կըլլան”

”Կողմ ըլլավով` դեմ կըլլան, դեմ ըլլալով էլ` կողմ կըլլան. այդ է նշանակում, ինչպես միշտ որ կողմը ծանր է, այն կողմն էլ կգնան”,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինչով կարող է պայմանավորված լինել, որ ՀՅԴ-ից ոչ ոք երեկ չէր մասնակցում 3 կուսակցությունների ղեկավարների հանդիպմանն, ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նա չի բացառում, որ սրան […]

Մարկոս Պիզելին ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում

Ղազախստանի Sports.kz կայքը կազմել է Ղազախստանի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականը: Այնտեղ ընդգրկվել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի եւ Ակտոբեի հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը երկար խաղաժամանակ չստացավ, սակայն կարողացավ գնդակի առաջին հպումով դառնալ խաղի միակ գոլի հեղինակը: Հիշեցնենք, որ Պիզելիի գոլի շնորհիվ ”Ակտոբեն” հաղթանակ էր տոնել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված