20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Կողմ ըլլավով` դեմ կըլլան”

”Կողմ ըլլավով` դեմ կըլլան, դեմ ըլլալով էլ` կողմ կըլլան. այդ է նշանակում, ինչպես միշտ որ կողմը ծանր է, այն կողմն էլ կգնան”,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինչով կարող է պայմանավորված լինել, որ ՀՅԴ-ից ոչ ոք երեկ չէր մասնակցում 3 կուսակցությունների ղեկավարների հանդիպմանն, ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նա չի բացառում, որ սրան կարող է հետևել ՀՅԴ-ի` կոալիցիա մտնելը: ”Ամեն ինչ էլ հնարավոր է, ժամանակը ցույց կտա: Ի վերջո, Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ հետաձգելով թեկնածուի անունը տալը` տվեց նրանց այդ հնարավորությունը` մի քիչ էլ ծանր ու թեթև անելու:

Թող անեն, իսկ ինչ կանեն, ինչ չեն անի, վերաբերում է միայն իրենց, ՀՀ քաղաքացիներին դրանից ոչ տաք է, ոչ սառը”,-եզրափակեց Մեհրաբյանը: 

Հիշեցնենք, որ երեկ հանդիպել էին ”Ժառանգության”, ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի առաջնորդները:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ