23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2014

Հրաչյա Հարությունյանի փաստաբանը Օմբուդսմենին է ներկայացրել դատական նիստի մանրամասները

Այսօր Մոսկվայի   Տրոիցկի  շրջանի դատարանում տեղի է ունեցել Հրաչյա Հարությունյանի գործով  դատքաննության  նախնական փուլի  լսումները : Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին  հրատապ կարգով ներկայացրել է   նիստի մանրամասները:  Նիստի արդյունքում պարզ է դարձել, որ Հրաչյա Հարությունունյանի կալանքը երկարացվել է մինչև 2014 թվականի հոկտեմբերի երեքը:  Նախաքննության մարմնի կողմից  ներկայացված տուժած անձանց ցուցակից, որպես ”սխալ […]

Ստորագրվեց ֆինանսական համագործակցության համաձայնագիր Հայաստանի և Գերմանիայի միջև

Ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը: Համաձայնագիրը միտված է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով և նպատակ ունի աջակցել ՀՀ […]

Տղամարդը ընդունել է հղի կնոջ ծնունդը, ապա սպանել նորածնին

Չուվաշիայում 49-ամյա Յուրի իվանովը մեղադրվում է կրկնակի սպանության մեջ: Ինչպես պարզել է նախաքննությունը, տղամարդը նախ դաժան ծեծի է ենթարկել իր հղի կնոջը, ապա ընդունել է երեխայի ծնունդը եւ սպանել նորածնին: Կինն էլ մահացել է ստացված վնասվածքներից: Տղամարդը, սակայն, չի ընդունել իր մեղքը, նա հայտարարել է, որ ինքը սպանված երեխայի հայրն է: Պարզվել է նաեւ, որ […]

Ուրվագծված են ապագա խաղի կանոնները

”Սա, կարծում եմ, կարևոր PR քայլ էր: Նախագահը, փաստորեն, փորձեց ուրվագծել ապագա խաղի կանոնները ՀՀ-ում մինչև 17-18 թվականները` մինչև հերթական ընտրական ցիկլը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը` խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին: Նա նշեց, որ ՀՀ այս քաղաքական համակարգը բարեփոխման կարիք ունի, և դա անվիճելի է: ”Օրենսդիր իշանությունը, դե ֆակտո, գործադիրի ընդունած որոշումների դակիչն է, […]

”Դեմ չեմ եղել Յուրա Մովսիսյանի տրանսֆերին”.Կարպին

Ռուսական Սպարտակի նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը Sport-Express-ին տված հարցազրույցի ժամանակ հերքել է այն լուրերը, թե իբր նա դեմ է եղել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխությանը Սպարտակ: -Ասում են, որ դուք դեմ եք եղել Մովսիսյանի տրանսֆերին, իսկ Չելոյանցը պնդել է նրա թեկնածությունը… -Ո՞վ է նման բան ասել: Ստացվում է, որ Չելոյանցը ցանկացել է ձեռք բերել Մովսիսյանին, իսկ ես՝ ո՞չ:  Դա առասպել է: -Ի՞նչ այլ թոփ մակարդակի […]

Գնամ, մեկին տամ սպանեմ, նստեմ… /վիդեո/

“Ժողովրդին քամուն են տալիս զաստավիտով դարձնում են ՝ գաղթական, բոմժեր:Հ ետո պիտի ասեն՝ տղամարդը բանակ չգնաց, ժողովուրդը դավաճանեց հայրենիքին”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լալայանց փողոցի նախկին բնակչուհի Մարիամ Գիշյանը: Գիշյանը արդեն 11 տարի  պայքարում է իր իրավունքի համար: Նա բազմազավակ մայր է՝ ունի վեց երեխա, որոնցից 5-ը տղաներ են: Մարիամ Գիշյանը հույս ունի, որ սեփական […]

Բա ասում եք Երևանում դրոշները 15 օրը մեկ փոխվո՞ւմ են /ֆոտո/

”Բարև Երևան” խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը դիմում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: ”Հարգելի պարոն Մարգարյան,  Ձեզ եմ ներկայացնում Երևանի սրտում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աստիճանահարթակի ստորոտին շարված ՀՀ դրոշների շարքի լուսանկարները, որոնք վկայում են այն մասին, որ Երևանում հաստատ դրոշները 15-20 օրը մեկ  չեն փոխվում, որովհետև 3 ամիս է դրոշները ներկայացված վիճակում են:  Շնորհակալություն համագործակցության […]

Զարդեր, որոնք հիացրել են աշխարհին /ֆոտոշարք/

Մոսկվայում բացվել է “Հնդկաստան. զարդեր, որոնք գրավել են աշխարհը” անվանումով ցուցահանդես, որին ներկայացվել են մոտ 300 շքեղագույն թանկարժեք զարդեր, որոնք պատրաստվել են 16-21-րդ դարերի ընթացքում` հնդկացի մասնագետների կողմից: 

Յուստուս Ֆրանցը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով

Դասական երաժշտարվեստի տարածման գործում ունեցած ավանդի, Հայաստանի հանդեպ ցուցաբերած բարեգործական մարդասիրական գործունեության և արտերկրում տաղանդավոր հայ երիտասարդ կատարողներին աջակցելու համար՝ Ազգերի նվագախմբի հիմնադիր և գլխավոր դիրիժոր Յուստուս Ֆրանցը (Գերմանիա) պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված