20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ստորագրվեց ֆինանսական համագործակցության համաձայնագիր Հայաստանի և Գերմանիայի միջև

Ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը:

Համաձայնագիրը միտված է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով և նպատակ ունի աջակցել ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը:

                Համաձայնագրի շրջանակներում ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից (KfW) «Համայնքային ենթակառուցվածքներ II, 3-րդ փուլ» ծրագրի իրականացման համար ստանալ մինչև 2,5 միլիոն եվրո գումարի չափով ֆինանսական օժանդակություն (դրամաշնորհ) և մինչև 30 միլիոն եվրո գումարի չափով արտոնյալ վարկ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ