08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ուրվագծված են ապագա խաղի կանոնները

”Սա, կարծում եմ, կարևոր PR քայլ էր: Նախագահը, փաստորեն, փորձեց ուրվագծել ապագա խաղի կանոնները ՀՀ-ում մինչև 17-18 թվականները` մինչև հերթական ընտրական ցիկլը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը` խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին:

Նա նշեց, որ ՀՀ այս քաղաքական համակարգը բարեփոխման կարիք ունի, և դա անվիճելի է: ”Օրենսդիր իշանությունը, դե ֆակտո, գործադիրի ընդունած որոշումների դակիչն է, իսկ դատական իշխանությունը կցորդը: Այստեղ այդ զսպումների ու հավասարակշռումների համակարգը դե ֆակտո չի աշխատում և կախվածությունը գործադիր իշխանությունից շատ մեծ է: Թե այս սահմանադրական փոփոխություններն ինչ աստիճանի փաստական փոփոխություններ կմտցնեն, կյանքը ցույց կտա”,-հավելեց Մեհրաբյանը:

Մեհրաբյանի խոսքով` ժողովրդավարությունը ոչ թե մի գեղեցիկ խաղալիք է, այլ ամուր քաղաքական համակարգ, որը թույլ է տալիս խուսափել սխալներից, իսկ խորհրդարանական համակարգի դեպքում քայլեր անելու տրամաբանությունը միայն մեկ անձ չի որոշում:

Հիշեցնենք, որ երեկ պաշտոնապես հրապարակվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որով առաջարկվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական մոդելին: Ըստ նախագծի` երկրի ղեկավարը ընտրվում է Ազգային ժողովի կողմից 7 տարի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի, ոչ կուսակցական թեկնածուներից։ Վարչապետը պաշտոնը ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքում, կառավարությունը ձևավորվում է վարչապետի կողմից և պատասխանատու է միայն Ազգային ժողովին: 

Նշենք նաև, որ նախագահն ասել է. ”Ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին”:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ