20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հրաչյա Հարությունյանի փաստաբանը Օմբուդսմենին է ներկայացրել դատական նիստի մանրամասները

Այսօր Մոսկվայի   Տրոիցկի  շրջանի դատարանում տեղի է ունեցել Հրաչյա Հարությունյանի գործով  դատքաննության  նախնական փուլի  լսումները : Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին  հրատապ կարգով ներկայացրել է   նիստի մանրամասները:

 Նիստի արդյունքում պարզ է դարձել, որ Հրաչյա Հարությունունյանի կալանքը երկարացվել է մինչև 2014 թվականի հոկտեմբերի երեքը:  Նախաքննության մարմնի կողմից  ներկայացված տուժած անձանց ցուցակից, որպես ”սխալ ընդգրկվածների”, հանվել են տուժող ճանաչված այն անձանց անունները, ովքեր ստացել են միջին ծանրության մարմնական վնասվածքներ :

 Դատարանը նշել է, որ նախաքննության մարմնի կողմից ներկայացված որոշ ապացույցներ, այդ թվում Հրաչյա Հարությունյանի կողմից միտումնավոր կեղծված փաստաթուղթ ներկայացնելը, կարող են հանվել քրեական գործից: Գործի ըստ էության լսումների վերաբերյալ դատը  նշանակվել է ապրիլի 17-ին :

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ