15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2014

Պետբյուջեի հավաքագրումը՝ խնդիր. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, ՀՀ պետական բյուջեի հավաքագրումն դարձել է լրջագույն խնդիր. իշխանություններին հազիվ է հաջողվում ապահովվել բյուջեի մուտքերը։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը կանգնած է նոր ճգնաժամի առաջ։   ԱՎԾ տվյալներով՝ 2014թ. հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 2.3 տոկոսով։ Սակայն, երբ մանրամասն վերլուծում ենք պետական բյուջեի եկամտի աղբյուրները, […]

Կմասնակցե՞ն “հրաշալի քառյակի” համաժողովին.168 ժամ

Այսօր` ապրիլի 12-ին, Ծաղկաձորում չորս ոչ իշխանական ուժերը հրավիրել են տնտեսական համաժողով՝ քննարկելու Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական քաղաքականությունն ու փրկության ուղիներ գտնելու հնարավորությունները: “168 ժամ”-ի տեղեկություններով՝  “հրաշալի քառյակն” այս համաժողովին հրավիրել է նաեւ իշխող ուժի ներկայացուցիչներին, որոնք ոչ այնքան վաղ՝ անցած տարի, հաստատել էին կառավարության ծրագիրը եւ մշտապես միաձայն հաստատում էին ցանկացած օրինագիծ կամ օրենսդրական փոփոխություն, որ […]

Քոչարյանի վախը. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի թիմը մտավախություն ունի, որ Սահմանադրության վերջնական տեքստում ֆիքսվելու է, որ ոչ թե նույն անձը 2 անգամից ավելի նույն ժամանակահատվածում չի կարող ընտրվել երկրի նախագահ, այլ՝ նույն անձը կարող է ընտրվել ընդամենը երկու անգամ ձեւակերպումը: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Գազի Կարենը վարչապե՞տ. Ժամանակ

    Երեկ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության նիստից հետո էլ չհստակեցվեց, թե ով է լինելու հաջորդ վարչապետը, սակայն, որոշ տեղեկություններով, Սերժ Սարգսյանն արդեն իսկ ունի ֆավորիտ թեկնածուն:  Ըստ “Ժամանակ”-ի, նրա ընտրությունը կանգ է առել Կարեն Կարապետյանի` Գազի Կարենի վրա: Ենթադրվում է, որ կիրակի կեսօրին ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստից հետո կհնչի հենց […]

Սուրճի օգտագործումը իջեցնում է ցիրրոզի վտանգը

Գիտնականները պարզել են, որ օրական 2-3 բաժակ սուրճ օգտագործելը 66 տոկոսով նվազեցնում է լյարդի ցիրրոզից մահանալու վտանգը: Բժիշկ Վուն-Պուեյ Կոն գլխավորել է գիտնականների այն խումբը, որ զբաղվելիս է եղել ուսումնասիրությամբ, թե ինչ ազդեցություն է թողնում սուրճը լյարդի ցիրրոզի վրա: Ներկայումս աշխարհում մահացությունների 1.3 տոկոսը հենց այս հիվանդությունից է տեղի ունենում: Պարզվել `է, որ սուրճն իսկապես […]

Վարչապետի անունը պարզ կլինի կիրակի

ՀՀԿ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 13-ին, ժամը 14-ին տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի, ժամը 15-ին՝ ՀՀԿ խորհրդի նիստ: Հիշեցնենք, որ ՀՀԿ ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքական մեծամասնությանն է ներկայացնելու ՀՀ վարչապետի թեկնածությունը:

Կալանավոր կնոջից տուժածների ցանկն ավելանում է

Ոստիկանության Իջևանի բաժնի և ”Աբովյան” քրեակատարողական հիմնարկության ծառայողները պարզել են, որ 1982 թ. ծնված Էդիտա Ն.-ն, որը ներկայումս պատիժը կրում է նշված ՔԿՀ-ում, 2014 թ. ապրիլի սկզբներին ներկայանալով որպես ”Կարմիր Խաչի” գրասենյակի անդամ, օգնություն ցուցաբերելու պատրվակով, խաբեությամբ, 1984 թ. ծնված Լուսինե Գ.-ից պահանջել և ստացել է 40.000 դրամ գումար:Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, […]

Ծառուկյանը արտահերթ նախագահական ընտրությունների՞ է գնում

Ըստ որոշ տեղեկությունների` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ոգեւորվել է վարչապետ Տիգրանի Սարգսյանի հրաժարականից եւ կուսակից-մտերիմների մոտ հայտարարել, որ դա իրենց հաղթանակն է: ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, թե մի քանի ամիս անց՝ արտահերթ նախագահական ընտրություններում ընտրվելու է Հայաստանի նախագահ:  Տեղեկությունը ճշտել Henaran.am-ին չհաջողվեց, քանի որ ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը երեք օր է խորը անհասանելի է:

”Սպարտակը” հաղթեց Մովսիսյանի գոլի շնորհիվ/վիդեո/

Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում ”Սպարտակը” սեփական հարկի տակ հաղթեց ”Կռիլյա Սովետովին”: Մոսկովյան ակումբը հաղթեց Յուրա Մովսիսյանի միակ գոլի շնորհիվ: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները` Արաս Օզբիլիսը եւ Յուրա Մովսիսյանը մեկնարկային կազմում էին: Օզբիլիսը փոխարինվեց հանդիպման 77-րդ րոպեին: Այս հաղթանակը ”Սպարտակի” համարր առաջինն էր վերջին 6 խաղերում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի