08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Զատիկը կդիմավորենք տեղական որակյալ ու թարմ ձվով. խոստանում են արտադրողները

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդակցության էր հրավիրել ”Հայաստանի թռչնաբույծների միություն” ՀԿ-ի  նախագահ Սերգեյ Ստեփանյանին և խոշոր թռչնաբուծարանների ղեկավարներին՝ քննարկելու առաջիկա Զատկի տոնին տեղական արտադրության ձվով բնակչության պահանջարկը բավարարելու, ձվի նախատոնական առևտրի կազմակերպման, վաճառքի գների փոփոխություններ թույլ չտալու հարցեր:

Արտադրողների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն, ապրիլ ամսին ձվի օրական արտադրությունը շուրջ 150.000 հատով գերազանցում է սպառման մակարդակը: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում ոլորտում նկատվում են  աճի և զարգացման անշրջելի միտումներ: Այսօրվա դրությամբ հանրապետություն է ներկրվել ընդհամենը 2.9 մլն ձու, որը զգալիորեն պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ընդ որում ներկրված ձվի վերջին խմաբաքանակը Հայաստան է մտել գրեթե մեկ ամիս առաջ: Հանրապետությունում  ձևավորված ձվի գներն ամենացածրն են տարածաշրջանում:

”Այս ամենի մասին ես տեղեկացված եմ, սակայն այսօր ցանկանում եմ մեկ անգամ ևս հավաստիանալ, որ ինչպես նախատոնական օրերին, այնպես էլ դրանից հետո մենք խնդիրներ չենք ունենա այս ոլորտում”,– նշել է նախարարի պաշտոնակատարը՝  հորդորելով պահպանել աճի առկա միտումները, նախատոնական առևտրի համաչափությունը և թույլ չտալ ձվի գնի բարձրացում:

Շահագրգիռ քննարկման արդյունքում արտադրողները հավաստիացրել են  Սերգո Կարապետյանին, պահպանել պահանջվող պայմանները: ”Բացի դա աճի այսօրվա տեմպերը թույլ են տալիս մտածել արդեն արտահանման խնդիրների մասին”,- նշել են նրանք՝ խնդրելով օժանդակել ինչպես այս հարցում, այնպես էլ՝  ձու ներկրող կազմակերպությունների  հետ անհամաչափ մրցակցության ընթացքում  ի հայտ եկող խնդիրների լուծման մեջ:

Նախարարի պաշտոնակատարը խոստացել է հնարավորինս աջակցել տեղական արտադրողներին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ