13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Երևանի դպրոցներում Համո Սահյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվում

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հանձնարարությամբ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում ողջ տարվա ընթացքում անցկացվելու են Համո Սահյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներ՝ ասմունքի երեկոներ, բաց դասեր, Համո Սահյանի պոեզիայի մասին մերօրյա բանաստեղծների հետ զրույցներ, թեմատիկ շարադրություններ և այլն։

Միջոցառումները բազմաթիվ են հատկապես մեծանուն բանաստեղծի ծննդյան օրվա նախօրեին։ Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի աշակերտները կրթօջախի դահլիճում ներկայացրել են ”Ինձ բացակա չդնեք” գրական-գեղարվեստական կոմպոզիցիան և արժանացել են հանդիսատեսի բարձր գնահատանքին։

Դեռևս մարտի 1-ից մեկնարկել էր Համո Սահյանի բանաստեղծությունների ասմունքի դպրոցականների համաքաղաքային մրցույթը։ Դպրոցական փուլի արդյունքներն ամփոփելուց հետո քաղաքային փուլին մասնակցելու է 90 աշակերտ։   Մրցույթն ամփոփվելու է ապրիլի 20-ին։ 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ