02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Henaran.am-ը ենթարկվել է հարձակման. հայցում ենք բոլորի ներողամտությունը

Henaran.am լրատվական կայքում 18:20-ին թողարկվեց տեղեկություն այն մասին, թե իբր հայտնի է ՀՀ 13-րդ վարչապետի անունը: Սակայն պարզից էլ պարզ էր, որ ՀՀԿ ԳՄ նիստը սկսվելու է ժամը 20:00-ին, եւ հասարակ տրամաբանության դեպքում էլ հասկանալի էր, որ չէր կարող որեւէ մեկի անունը հայտնի լինել: Նշենք նաեւ, որ մինչեւ օրս Henaran.am-ը չի անդրադարձել շրջանառվող թեկնածուների անուններին: 

Նախնական տեղեկություններով` կայքը ենթարկվել է հակերային հարձակման եւ ինչ-որ մեկին ձեռնտու էր այդ բովանդակությամբ լուրի տեղադրումը:

Henaran.am-ը հայցում է բազմահազար ընթերցողների ներողամտությունը: Ի դեպ, նկատենք, որ որոշ կայքեր օգտվել են լուրից եւ առանց հղման տարածել են ապատեղեկատվությունը:

Մեկ անգամ եւս հայցում ենք բոլորի ներողամտությունը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ