Գործը շինծու է. ապասում են նախագահի պատասխանին
Անկախության տոնից մեկ օր առաջ խարդախության մեղադրանքով կալանավորված ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատավարությունը շարունակվում է ընթանալ: Չնայած բազմաթիվ՝ խափանման միջոցը փոխելու մասին բողոքներին գնդապետը շարունակում է մնալ կալանավորված: Ընկերները նրան համարում են քաղաքական բանտարկյալ:
“Նախ ես ուզում եմ նշեմ, որ միայն մենք չենք համարում Վոլոդյա Ավետիսյանին քաղբանտարկյալ, միջազգային մի շարք կառույցներ արդեն նշել են, որ նա քաղբանտարկյալ է ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը:
Նա նշեց, որ չնայած իր ազատամարտիկ ընկերներին վերջին հավաքից հետո սպառնացել են, բայց իրենց կամքը աներեր է և վաղը ապրիլի 11-ին ժամը 14:00-ին իրենք կրկին հանրահավաք կանցկացնեն:
“Գործը շինծում է, եթե իր հայացքների մեջ լիներ քրեորեն պատժելի մի դրույթ, ապա նրան հենց դրա համար կդատեին”,-հավելեց Սարուխանյանը:
Գագիկ Սարուխանյանը տեղեկացրեց նաև, որ լրանում է մեկ ամիս ինչ իրենք դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և դեռ սպասում են պատասխանի:
Զրույցի մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: