”Դեռ երանի կտանք” /վիդեո/
”Նա շատ լավ ընտանիքի զավակ է, բայց կարելի էր շատ բաներ անել, որ Հասմիկ Պողոսյանը չարեց”,-գնահատելով Մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի գործունեությունն, ասաց Երևանի Գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:
Henaran.am-ի հարցին պատասխանելով` չարենցագետ Դավիթ Գասպարյանը նշեց, որ պետք է այս մասին խոսել` գնահատելով ոլորտը: ”Այ, մշակույթի նախարարը ղեկավարում է թատերական աշխարհը, ավելի ողբալի վիճակ կա՞, քան մեր թատրոնում, մարդ չի գնում, ներկայացումներն ի՞նչ են, ի՞նչի համար գնան, ո՞ւմ նայի, թատրոնը մեռած է:
Մեկը մյուսից պաշտոններ փոխանցելով չէ, արմատապես պետք է փոփոխություններ անել. կամ մասնագետներն են հոգնել իրենց տեղում, կամ ղեկավարությունն այն չէ”,-ասաց նա:
Չարենցագետը հարցնում է` ”ինչ գրքեր են հրապարակում, ու ինչն է պրոպագանդվում”:
Մեր դիտարկմանը, թե այս պաշտոնում շրջանառվում են նաև ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանի, ինչպես նաև ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի անունները, բանախոսները բացասական արձագանքեցին.
”Մենք երբեմն դժգոհում ենք եղածից, բայց մենք ընտրություն ենք կատարում ոչ թե լավի ու լավագույնի միջև, այլ վատի ու վատթարի: Հնարավոր է, որ այն անունները, որ այսօր քննադատում ենք, հետո երանի տանք”:
Մանրամասները` տեսանյութում: