01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մանրամասներ ՀՅԴ-ի ու Սերժ Սարգսյանի հանդիպումից. yerkir.am

Արդեն ավարտվել է վարչապետի թեկնացության շուրջ քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում Սերժ Սարգսյանի եւ ՀՅԴ խմբակցության քննարկումը:   Հանդիպումից հետո Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է. ”Մեր մոտեցումները հստակ արտահայտել էինք մինչ այդ հանդիպումը: Հանդիպմանը ներկայացրեցինք յոթ կետերից բխող առաջարկությունները իրավիճակի հետ կապված, փոփոխությունների վերաբերյալ մեր պատկերացումները, խոսեցինք մեր գնահատականների մասին և հույս հայտնեցինք որ նոր կառավարությունը պետք է չհամարվի հնի շարունակությունը, այլ նոր հույս ներշնչելու, նոր էջ բացելու ակնկալիք պետք է առաջացնի”:  

-Ինչպիսին էր այս հարցերի վարեբերյալ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը:

  -Սերժ Սարգսյանն ասաց, որ շատ ուշադիր կուսումնասիրի, բնական է, որ այդ յոթ կետերը նոր չեն, կուսումնասիրի այն իմաստով, թե որքան է դա իր կողմից ընդունելի, որպեսզի ընդգրկվի նոր ձևավորվող կառավարության քաղաքականության մեջ: Այդ պատասխանից էլ կբխի մեր դիրքորոշումը:  

-Խոսեցիք նոր վարչապետի մասին: Ինչպիսի՞ն է Սերժ Սարգսյանի ընտրությունը:  

-Նոր վարչապետի անձի մասին խոսք չի եղել, մենք ինքերս ասել ենք, որ անձի խնդիր չենք դնում, մենք ծրագրերն ենք կարևորում և այն առաջարկների ընդունումը, որը մենք իրեն ներկայացրել ենք: Կառավարության համապատասխան կազմը, որը կիրականացնի բարեփոխումներ ընդգրկումով և խորությամբ, նույնպես կարևոր է, բայց այս փուլում դրա մասին խոսակցություն տեղի չի ունեցել:  

-Այս քանի օրերի ընթացքում շատ խոսվեց ՀՅԴ-ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի մասին: Անգամ այն ժամանակ, երբ դուք հանդիպման էիք, տեղեկատվություն շրջանառվեց, թե կոալիցիոն համաձայանգիր է ստորագրվում..  

-Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Մեր համագործակցության ձևաչափը պայմանավորված է մեր առաջարկած ծրագրի հիմնադրույթները ընդունելու աստիճանով , դրանից է բխելու ամեն ինչ, մեր տեղն ու դերը այս հարաբերությունների մեջ, բնականաբար սա չի նշանակում կոալիցիայի հետ կապված ինչ-որ գործընթաց, մեր համար դա երբեք ինքնանպատակ չի եղել: Մենք ինքներս կոալիցիայի մեջ ենք եղել և դուրս ենք եկել ՝ այդ յոթ կետերի մի շարք դրույթներ չկատարվելու պատճառով:

Մանրամասները` yerkir.am կայքում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ