08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 19, 2014

Աշխարհի առաջնության տոմսի առաջին սեփականատերը հայտնի է/ֆոտո/

Հայտնի է դարձել այս ամառ Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցաշարի տոմսերի առաջին սեփականատերը: Նա 28-ամյա բրազիլացի Վանդերսոն Բալբինոն է: ”Չգիտեմ` կունենան եւս մեկ հնարավորություն տեսնել աշխարհի առաջնությունը իմ հարազատ երկրում: Այդ պատճառով էլ չէի ցանկանում բաց թողնել այն”,-ասել է նա: Աշխարհի առաջնության առաջին խաղում կհանդիպեն Բրազիլիայի եւ Խորվաթիայաի հավաքականները: Այն տեղի կունենա հունիսի 13-ին:

11-ամյա տղան փրկել է ընկերուհուն մանկապիղծից

Խակասիայում ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, ով կասկածվում է երեխայի բռնաբարության փոքրի մեջ: Բռնաբարությունից աղջնակին փրկել է նրա 11-ամյա ընկերը` տղան հետեւել է մանկապիղծին եւ կարողացել ազատել նրան: Ձերբակալվածը 28-ամյա երիտասարդ է, ով արդեն դատվել է գողության համար: Պարզվել է, որ միջադեպի օրը` ապրիլի 16-ին, տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, տեսել է 8-ամյա աղջկան` ընկերների […]

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու եւ Տավուշի մարզեր /ֆոտո/

   Լոռու մարզում Հանրապետության Նախագահն այցելել է Թեղուտի հանքավայր՝ շրջել պղինձ-մոլիբդենային այդ հանքավայրի տարածքում, ծանոթացել Թեղուտի լեռնահանքային համալիրի տնտեսությանը, որից հետո այցելել է հանքահարստացուցիչ ֆաբրիկա, ծանոթացել իրականացված ներդրումներին եւ ֆաբրիկայի արտադրական հզորություններին: Նախագահն այնուհետեւ հանդիպում է ունեցել տեղի համայնքներից ընկերությունում աշխատող մարդկանց հետ:   “Վալլեքս” խմբի կողմից ստեղծված “Թեղուտ” ընկերության վարչական համալիրում Սերժ Սարգսյանը ներկա […]

Եթե առաջարկե՞ն բնապահպանության նախարար…/վիդեո/

Այս օրերին նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր կառավարություն է ձեւավորում, եւ կառավարության անդամները շունչները պահած սպասում են կամ փոփոխության կամ վերանշանակման: Բնապահպանության առաջին նախարար Կարինե Դանիելյանը չի ցանկանում կանխատեսումներ անել կառավարության նոր կազմի մասին: Henaran.am-ի թղթակցի հարցին նա պատասխանեց , որ հարցը էթիկայից դուրս է և ինքը չի ուզում կրկին այդ ոլորտ մտնել: Իսկ Կարինե Դանիելյանը […]

Մանվել Բադեյանի դեմ պատվեր կա. ինչ է տեսել ու իմացել պատգամավորը Դուբայում /վիդեո/

”Ես երեկ ներկա եմ եղել Էթիկայի հանձնաժողովի նիստին ու տվել եմ իմ բացատրությունները, փաստերը, ու պնդել եմ, որ իմ էությամբ լինելով բարեկիրթ մարդ` ես չեմ կարող լինել ոչ ինտերնացիոնալիստ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը` խոսելով Էթիկայի հանձնաժողովում ”Սինջար եզդիների ազգային միավորում” և ”Եզդիների ազգային կոմիտե” հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների իր դեմ դիմումի […]

Երիտասարդ բնապահպանները չգիտեն իրավիճակը. Սերժ Սարգսյանը Թեղուտում է /վիդեո/

 Ապրիլի 19-ին ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանը Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում եղավ նաեւ  Թեղուտի հանքավայրում: Սարգսյանը շրջեց հանքավայրի տարածքում, այցելեց հանքավայրի հանքահարստացուցիչ ֆաբրիկայի մանրացման արտադրամաս: Ս.Սարգսյանը ընկերության վարչական համալիրում ներկա գտնվեց նաեւ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության եւ պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շնորհանդեսին:  Ինչպես լրագրողներին տեղեկացրեց “Վալլեքս” խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը 2007թ-ի նոյեմբերից մինչեւ […]

Կառավարությունում Ֆիրդուսու թաղամասի բնակիչներն էին /ֆոտո/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Երեւանի Ֆիրդուսի՝ 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Կառավարության ղեկավարի առաջարկով բնակիչները ներկայացրել են իրենց խնդիրները, որոնք տարբեր էին՝ բնակարանների վարձավճարների ուշացումից մինչեւ տրամադրվելիք բնակարանների շինարարական աշխատանքների դանդաղ ընթացք: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ բարձրաձայնված հարցերը բազմաբնույթ են եւ ընդգրկուն. ժամանակ է անհրաժեշտ դրանց մանրակրկիտ ծանոթանալու եւ […]

”Հաճույք եմ ստանում Հենրիխ Մխիթարյանի առաջընթացից”.գործակալ

Հայտնի ֆուտբոլային գործակալ Միոն Ռայոլան խոսել է վերջին տարիներին գերմանական ֆուտբոլի զարգացման մասին: ”2006 թ.-ի աշխարհի առաջնության նախապատրաստական շրջանից 10 տարի անց երիտասարդ խաղացողների հետ տարված աշխատանքը հիանալի արդյունք է տվել: Գաղափարը հիանալի է իրականացվել, իսկ ֆուտբոլին նոր մտքեր են անհրաժեշտ: Ամենից շատ ես ուրախանում եմ, երբ իրականանում են երազանքները: Այժմ ես տեսնում եմ, թե […]

Ունկնդրել է փոխքաղաքապետը

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում ունկնդրել է ֆրանկոֆոնիայի ամսվան նվիրված ավարտական համերգը։ Ֆրանսախոսության ամիս հայտարարված օրերին դպրոցը մասնակցել է “Ֆրանսիական երաժշտությունը եւ հայկական ազգային նվագարանները”, “Ռամոյից Ռավել” խորագրերով եւ այլ համերգներով։ Ամփոփիչ միջոցառմանը Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտացված դպրոցի ուսուցիչները եւ սաները ներկայացրել են “Մուլեն Ռուժ” խորագրով ջազային ներկայացմամբ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի