08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 19, 2014

“Նաիրիտ”-ի թալանը վերսկսվել է. 168 ժամ

 168.am –ի տեղեկություններով, “Նաիրիտ” գործարանից տարբեր կոնստրուկցիաների կամ խողովակների վաճառքը վերջին 1-1.5 ամսում, երբ ՀՅԴ-ն քննարկումներ էր կազմակերպել գործարանի վերագործարկման հարցի շուրջ, դադարել էր, սակայն, արդեն 3-4 օր է, գործարանի ղեկավարությունը կրկին ակտիվություն է դրսեւորում: Թերթի տեղեկություններով` այժմ վաճառքի են հանվել մեծ ծավալներ ունեցող էմալապատ 4-5 տարաներ, որոնք նախատեսված են ագրեսիվ քիմիական նյութերի պահպանման համար: […]

Արթուր Բաղդասարյանը ռեկտո՞ր.Ժամանակ

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ օրերս կոալիցիայից դուրս եկած եւ իրեն ընդդիմություն հռչակած ՕԵԿ ղեկավար, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը դառնալու է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորը, որի շենքի շինարարությունը դեռ հեռու է ավարտվելուց։ Երեկ “Ժամանակ”-ը փորձել է ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանից պարզել, թե նախ՝ որքանո՞վ են իրականությանը համապատասխանում Բաղդասարյանի՝ ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր նշանակվելու լուրերը, ինչպես նաեւ՝ ի՞նչ կամ ո՞ւմ […]

Տիգրան Սարգսյանը հասցրեց վերջին պահին. Հայկական ժամանակ

Էլեկտրոնային կառավարման gov.am կայքում տեղադրվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջին որոշումներից մեկը։ Սրան անդրադառնում է “Հայկական ժամանակ”-ը: Ապրիլի 8-ին, երբ նա վարչապետի պաշտոնակատար էր, ստորագրել է 268-Ա որոշումը, որով “Երկարամյա, համատեղ եւ արդյունավետ աշխատանքի համար” վարչապետի հուշամեդալներով եւ անվանական ժամացույցներով պարգեւատրել է ավելի քան 3 տասնյակ անձանց։ Նրանց թվում են կառավարության աշխատակազմի՝ երեկվանից այլեւս նախկին […]

Կրճատումներ համայնքապետարաններում. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով,  առաջիկայում Հայաստանի բոլոր համայնքներում սպասվում են լուրջ օպտիմալացումներ։ Բանն այն է, որ հուլիսի 1-ից բարձրացվելու է նվազագույն աշխատավարձը, իսկ կառավարությունը չի սուբսիդավորելու եւ չի փոխանցելու ավելացված գումարները ։ Տեղական տուրքերից գոյացած համայնքային բյուջեից էլ հնարավորություն չկա վճարել այդ ավելացված աշխատավարձերը։  Արդյունքում համայնքապետարանները ստիպված են դիմել կրճատումների։ Իսկ գյուղապետարանների ու քաղաքապետարանների աշխատակիցների թիվը որոշվում […]

Մեռելոցները չեն վերանայվի. Հրապարակ

“Հրապարակ” օրաթերթը անդրադառնալով Մեռելոցի օրերին՝ մասնավորապես հռետորական հարց է հղել ՝պահպանելո՞ւ է նոր վարչապետը իր նախորդի մոտեցումը՝ երկուշաբթի Մեռելոցի օրերը որպես ոչ աշխատանքային օրեր, թե՞՝ “վերանայելու” է այդ կարգը։  Ի դեպ, Մեռելոցի օրերը ոչ աշխատանքային են համարվել Վեհափառի խնդրանքով։ Դրանք հաստատվել են կառավարության որոշմամբ, եւ չեղյալ անելու որոշում չի կայացվել: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի