08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 19, 2014

Հրազդանում ընտրություններ չեն լինի

 Կոտայքի մարզի թիվ 25 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններ չեն լինի: Henaran.am-ի տեղեկություններով, այդ ընտրատարածքից պատգամավոր ընտրված Դավիթ Քոչարյանը հետ է վերցրել իր՝ ԱԺ ԲՀԿ խմբակցությունից հրաժարվելու, այնպես էլ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմումները:  Հիշեցնենք, որ ըստ տարբեր հրապարակումների նա դիմումներ էր գրել եւ ներկայացրել ԱԺ-ի աշխատակազմ: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն […]

Սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում` Ապրիլի 19-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 20-22-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 21-ին, 22-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ […]

”Մխիթարյանը կարող է խաղալ եզրում”.Կլոպ

Դորտմունդի ”Բորուսիայի” գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի առաջությունում ”Մայնցի” դեմ խաղից առաջ խոսել է Հենրիխ Մխիթարյանի խաղային դիրքի մասին: ”Մենք ցանկանում ենք օգնել Մխիթարյանին` փորձարկելով նրան տարբեր դիրքերում, որպեսզի տեսնենք, թե որտեղ նա իրեն ավելի լավ կդրսեւորի իրեն: Մխիթարյանը, իհարկե, կարող է խաղալ եզրում: Կախված է նրանից, թե ով է այդ եզրում խաղալու պաշտպանությունում: Իր […]

Մելիքյանը վերցնելու է մանդատը

ՀՀԿ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանը վերցնելու է պատգամավորական մանդատը: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակվելուց հետո թափուր է մնում մանդատը: Ըստ ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդ 114-րդ համարը Մելիքյանն է: Նշենք, որ Գագիկ Մելիքյանը խորհրդարանական աշխատանքի բավականին փորձ ունի եւ եղել է […]

Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ քաղաքական հայտարարություններ կլինեն. Արման Սաղաթելյան

Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը պատասխանել է հայ-թուրքական արձանագրությունների ապագայի վերաբերյալ “Արմենպրես” -ի հարցին: Ստորև ներկայացնում ենք հարցն ու պատասխանն ամբողջությամբ. Հարց ՀՀ Նախագահի մամլո խոսնակին –Պարո՛ն Սաղաթելյան, երեկ Նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց հայ-թուրքական արձանագրությունների մասին՝ ցույց տալով, որ նախկին հնչած բոլոր թերահավատություններն անհիմն էին, բայց չխոսեց այդ արձա­նագրությունների ապագայի մասին: Հարցը հետևյալն է. ի՞նչ է սպասվում հայ-թուրքական արձանագրություններին: […]

Թշնամին նորից խախտել է հրադադարի ռեժիմը. Չորաթանը կրակոցների տակ է

Տավուշի մարզի սահմանագոտում կրկին կրակոցներ են: Այդ մասին քիչ առաջ Henaran.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց Չորաթան գյուղի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը: “Մեր բաղերն ու ադրբեջանցիների բաղերը մի լարով են բաժանվում: Գյուղացիները էսօր խաղաղ դուրս էին եկել իրենց գործերծերին ու մեկ էլ կրակոցները սկսվել են: Հիմա ժողովուրդը իջել են խրամատները մինչև  դադարի”, ասաց Վարուժան բաղմանյանը: Նա նշեց, […]

Գագիկ Ծառուկյանի հոգսերը. Հայոց աշխարհ

     Հատկապես շատ հոգսեր ունի, անշուշտ, “ոչ իշխանականների” ոչ պաշտոնական առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Չէ՞ որ ոչ բոլոր խորհուրդներն են դեռ տրված։ Երկիրը սպասում է հետագա հրահանգների աշխատանքների ողջ ճակատով։ Ձվատվության մասին դեռ չի պատմել բարերարը մեր, երբ ցանել ու հնձել։ Տեսաբան ֆիզիկոսները որբերի պես օգնության են սպասում։ Թատրոններին վատ չէր լինի ինչ-որ խորհուրդներ տալ։  […]

Էժան ձվեր Զատկին. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ՀՀ ձվի արտադրությամբ զբաղվող ընկերություններին զգուշացրել է, որ Սուրբ Զատկի տոնին անհիմն գնային բարձացումներ թույլ չտան, այլապես խիստ պատասխանատվության կենթարկվեն: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Էդգար Մանուչարյանի գոլն օգնեց ”Ուրալին” հաղթել/վիդեո/

Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում ”Ամկարը” սեփական հարկի տակ ընդունել էր ”Ուրալին”: Եկատերինբուրգի ակումբը հաղթեց դաշտի տերերին 2-0 hաշվով: 67-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Էդգար Մանուչարյանը: 83-րդ րոպեին Խոզինը կրկնապատկեց առավելությունը: ”Ուրալը” վաստակեց 27 միավոր եւ բարձրացավ 11-րդ հորիզոնական: Էդգար Մանուչարյանը փոխարինվեց 77-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի թեկնածու Դենիս Թումասյանը ”Ուրալի” կազմում փոխարինման դուրս եկավ 90-րդ րոպեին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի